ԻՆՉ ԿԱԶՄՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉԱԾ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Արխիվ 12-16ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
ՙԻրավունքը՚ այսօր Ղազախստանի դեսպանի խորհրդական Կանատ Հասենովից պարզեց` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ինչ կազմով է ներկայանալու Ղազախստանը: ՙՀայաստանում Ղազախստանի դիվանագիտական կորպուսի ղեկավարը ներկա կլինի ապրիլի 24-ին՚,- ասաց դեսպանի խորհրդականը:
Իսկ թե ինչու է միայն մեկ ներկայացուցիչ ներկայացնելու Ղազախստանը ապրիլի 24-ին, Կանատ Հասենովի պարզաբանմամբ¯ Ղազախստանում ապրիլի 26-ին նախագահական ընտրություններ են: ՙՀայաստանի իշխանությանն այդ մասին տեղեկացրել են եւ ասել, որ, ցավոք, Ղազախստանից ոչ ոք չի կարող ապրիլի 24-ին գալ՚,- մանրամասնեց պրն Հասենովը:
Ի դեպ, Կանատ Հասանովը դժվարացավ պատասխանել` ով է լինելու եւ երբ է նշանակվելու Ղազախստանի նոր դեսպանը Հայաստանում:
Տեղեկացնենք, որ Ղազախստանը Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրների շարքում է:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
