Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

«ԵԹԵ 40 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԽՈՍԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԵՐԵՎԻ ՄԵՆՔ ԱՍԱԼԱ ՉԷԻՆՔ ՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

«ԵԹԵ 40 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԽՈՍԵՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ,
ԵՐԵՎԻ ՄԵՆՔ ԱՍԱԼԱ ՉԷԻՆՔ ՈՒՆԵՆԱ»


Հանուն միջազգային հանրության առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու` չորս հայ երիտասարդներ (Վազգեն Սիսլյան, Արամ Պասմաճյան, Հակոբ Ջուլֆայան եւ Գեւորգ Կյուզելյան) 1981 թվականի սեպտեմբերի 24-ին գրավեցին Փարիզի թուրքական հյուպատոսարանը եւ 15 ժամ պահեցին իրենց հսկողության տակ: Առայսօր թուրքի սարսափը դարձած ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) այս գործողությունը կոչվեց «Վան», որն առաջինն էր հայ ազատագրական պայքարի նոր շրջանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Իրավունքը» զրուցեց հենց ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության ղեկավար ՎԱԶԳԵՆ ՍԻՍԼՅԱՆԻ հետ:


–Պարոն Սիսլյան, այսօր, երբ 100-ամյա լռությունից հետո անգամ Եվրոպան է սկսել բարձրաձայնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, ըստ Ձեզ, մի փոքր խաղաղվե՞լ է ԱՍԱԼԱ-ի փոթորկուն հոգին:
– ԱՍԱԼԱ-ի հանդարտվելը կարող է պայմանավորված լինել միայն Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու հետ:  Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ուրեմն` պայքարը շարունակվում է:
– Ընդամենը երեք տասնամյակ առաջ Դուք կյանքի գնով էիք բարձրաձայնում Հայոց ցեղասպանության մասին: Այսօր արդեն Հռոմի պապը Սուրբ Պատարագ է մատուցում` ոգեկոչելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
– Գիտեք, եթե 40 տարի առաջ Հռոմի պապը խոսեր Ցեղասպանության մասին, իր աղոթքն ու օրհնանքը հղեր, երեւի մենք ԱՍԱԼԱ չէինք ունենա ու այսքան նահատակ ընկերներ էլ չէինք ունենա եւ ավելի շուտ կհասնեինք մեր նպատակին:
– Իսկ ո՞րն է մեր նպատակը` Հայոց ցեղասպանության ճանաչո՞ւմը, թե՞ փոխհատուցման իրավական պահանջը:
– Իրավական պահանջը միշտ էլ եղել է, միշտ էլ լինելու է ու միշտ էլ պետք է: Բայց շատ ժամանակ, դժբախտաբար, իրավական հարթությունում ձայնդ տեղ չի հասնում:
– Որոնք էին այն բացթողումները, որի պատճառով 100 տարի անց այսքան չլուծված հարցեր ունենք ու բազում պարտավորություններ` 1,5 միլիոն զոհերի առաջ:
– Միասնականությունն ու համախմբումը մեր հավատքի շուրջ… Այսօր մենք աշխարհից ենք պահանջում հայկական հարցի լուծում, Ցեղասպանության ճանաչում, բայց կարծում եմ` հայ ժողովուրդն ինքն իրեն պիտի մի քիչ ճիշտ գնահատի: Վերջիվերջո, ցեղասպանված ազգի զավակներ ենք, հետնորդներ ենք եւ պարտավոր ենք առաջին հերթին գիտակցել, թե ինչ է նշանակում ցեղասպանություն:
– Ի՞նչ եք ակնկալում Ցեղասպանության 100-րդ տարելիցից:
– Ումից… Ես ոչ մի բան չեմ ակնկալում, ամեն օրն ինձ համար ապրիլի 24 է: Ամեն օր ակնկալում եմ, որ հայրենիքիս մյուս հատվածը հետ վերադարձնեն, ուրիշ բան չեմ ուզում ակնկալել: Օբամայի «ցեղասպանություն» արտասանելը կամ ցանկացած պետական այրի Հայաստան գալը, ինձ համար երկրորդական ու ձեւական բաներ են: Կարեւորը մեր հայրենիքը հետ վերադարձնելն է, սա է մեր հիմնական պայքարը:
– Այնուամենայնիվ, երբ այսօր աշխարհասփյուռ հայությունը յուրաքանչյուր ամբիոն, յուրաքանչյուր հարթակ ու հնարավորություն օգտագործում է` բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության մասին, կարո՞ղ ենք ասել, որ այլեւս ԱՍԱԼԱ-ն անելիք չունի:
– ԱՍԱԼԱ-ն անելիք ունենալու է այնքան ժամանակ, քանի դեռ Արեւմտյան Հայաստանը գրավված է մնում: Այնպես որ, անելիքներ կան, բայց Աստված տա, պետք չլինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ