Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՙԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՉ ԹԵ ՎԵՐՋՆ Է, ԱՅԼ` ՆՈՐ ՍԿԻԶԲ՚

Արխիվ 12-16

ՙԱՊՐԻԼԻ 24-Ը ՈՉ ԹԵ ՎԵՐՋՆ Է,
ԱՅԼ` ՆՈՐ ՍԿԻԶԲ՚


ՀՀ Ազգային ժողովի նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆՆ ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՙԵվրասիական տնտեսական հեռանկարներ՚ միջազգային համաժողովին: Այնուհետեւ մասնակցել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին: ՙԻրավունքի՚ հետ հարցազրույցում պարոն Սահակյանն ամփոփել է իր այցի արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձ կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդին:
–Պարոն Սահակյան, Դուք նոր եք վերադարձել Սանկտ Պետերբուրգից, որտեղ անց էր կացվում ՙԵվրասիական տնտեսական հեռանկարներ՚ միջազգային համաժողովը: Ինչպես եք գնահատում այցը:
– Խնդիրը հետեւյալն էր. Ռուսաստանի Պետդումայի նախագահ Ս. Նարիշկինի կողմից կազմակերպվել էր վեհաժողով, որտեղ խոսքը վերաբերում էր ԵՏՄ-ի հետագա գործընթացներին:
Մասնակցել եմ այդ ֆորումին, ելույթ եմ ունեցել: Կարծում եմ, նման միջոցառումները շատ դրական են: Մենք կարողացել ենք մեր խնդիրները համաժողովի ժամանակ ներկայացնել: Մասնակցում էին Հայաստանից նաեւ մշակույթի գործիչներ, բուհերի ռեկտորներ: Մասնակից էին նաեւ մյուս խորհրդարանների ներկայացուցիչները. մասնավորապես` Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզստանից:
Քննարկումները բավականին լուրջ էին. մեր կողմից եղան առաջարկություններ: Եվրասիական տնտեսական միությունը ոչ միայն առեւտրական գործառույթների եւ շուկաների խնդիր պետք է լուծի, այլեւ նրա հիմնական միտումը` տվյալ երկրում տնտեսական զարգացումների խնդիրն է: Այսինքն` ստեղծել համաչափ իրավիճակներ, որպեսզի բոլոր այն երկրները, որոնք Միության կազմում են, կարողանան համաչափ տնտեսական զարգացումներ ունենալ: Իսկ սա կնպաստի, որ հնարավորինս բոլոր ԵՏՄ երկրները կկարողանան համատեղել իրենց ջանքերը: Սա ընդունվեց բոլոր մասնակիցների կողմից:
Մենք մուտք ենք գործում 170 միլիոնանոց շուկա, եւ այստեղ անելիքն այն է, որ մենք կարողանանք արտադրել` շուկա ունենք` կարող ենք իրացնել:
Բացի դրանից` առանձնազրույց եմ ունեցել պարոն Նարիշկինի հետ: Մենք քննարկեցինք մեր կատարած աշխատանքը, առաջիկա անելիքները: Բարձր գնահատվեցին միջխորհրդարանական կապերը, փոխադարձ այցելությունները, քննարկեցինք նոր ծրագրեր եւ դրանց վերլուծականները:
Առավելապես ես կողմնակից էի, որպեսզի մենք կարողանանք փոխադարձ կապեր ունենալ եվրասիատնտեսական այս ամբողջ համակարգի հետ` իրավական լուծումների առումով: Այսինքն` օրենսդրական աշխատանքներում համատեղենք մեր ջանքերը, եւ, կարծում եմ, որ դա կվերաբերի նաեւ ԵՏՄ մյուս  պետությունների խորհրդարանների անելիքներին:
Մեր երկու երկրների խորհրդարանների առումով` փոխադարձ գնահատականները շատ դրական են, եւ, կարծում եմ, գնալով ավելի ամուր կապեր կստեղծվեն ե°ւ Բելառուսի, ե°ւ Ղազախստանի եւ առաջիկայում, եթե Ղրղզստանն էլ ԵՏՄ-ի անդամ դառնա, բնականաբար իրենց հետ էլ:
Հանդիպում եմ ունեցել ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ տիկին Վ. Մատվիենկոյի հետ, գնահատականներ են եղել բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության, առաջիկա ծրագրերի հետ կապված: Նշեմ նաեւ, որ առաջիկայում մեր միջխորհրդարանական պատվիրակությունը կգտնվի ՌԴ-ում, որտեղ կլինեն նոր քննարկումներ, նոր ծրագրերի առաջադրումներ:
Ընդունելությունը բարձր էր, եւ կարծում եմ, որ բավականաչափ եռանդուն աշխատանք ենք ունենալու ԵՏՄ բոլոր երկրների խորհրդարանների միջեւ:
Առավել եւս, եթե գործադիր մարմինների փոխհարաբերություններում քննարկումներն ավելի պրագմատիկ են` ծրագրային, ապա խորհրդարանական դիվանագիտության քննարկումների շրջանակում պատգամավորները ավելի ասելիքներ կունենան այն առումով, որ ժողովրդի մտահոգությունները կտեղափոխեն հիմնական քննարկումների փուլ:
– Պարոն Սահակյան, Դուք նշեցիք, որ հանդիպել եք ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Ինչպե±ս կգնահատեք այն փաստը, որ պրն Նարիշկինն ապրիլի 24-ին գտնվելու է Թուրքիայում` Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին: Եվ արդյո±ք եղել է անդրադարձ այդ հարցին` Ձեր հանդիպման ընթացքում:
– Ըստ էության` դիվանագիտությունը հուզական տարբերակներ իր մեջ չի կարող ներառել: Ռուսաստանը որոշակի տնտեսական կապերի մեջ է Թուրքիայի հետ, եւ կարծում եմ, որ այստեղ կարեւորը ոչ թե ցանկություններն են կամ գնահատականները, այլ` տվյալ պետության փոխհարաբերությունները: Առավել եւս, կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինը կայցելի Հայաստան: Այնպես որ, դիվանագիտական փոխհարաբերություններում ժողովրդավարական չափորոշիչները երբեմն-երբեմն զիջում են տնտեսական փոխհարաբերություններին: Իհարկե, որպես հայ, մեզ համար շատ լավ կլիներ, որ ընդհանրապես Թուրքիա որեւէ այց չկատարվեր: Բայց դա, իհարկե, միայն ցանկության գոտում է: Աշխարհը, ինչպես միշտ, պիտի կարողանա իր համաձայնությունները, փոխադարձ այցելությունները եւ քննարկումներն ունենալ, ինչպես մենք ենք անում ամբողջ աշխարհի հետ: Չեմ կարծում, որ բոլորին դուր է գալիս, որ մեր կապերը գնալով սերտանում են Իրանի հետ:
Իսկ ընդհանուր գաղափարը` Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով այն է, որ մենք պիտի արձանագրենք` եղավ այն, ինչը 100 տարվա մեր ջանքերի շնորհիվ էր. սկսած շինարարից, բանվորից, մտավորականից, քաղաքական գործչից, առավել եւս սփյուռքի մեր համայնքներից, եւ դրա ամենակարեւոր գործոնը հենց այն էր, որ մենք կարողացանք այս ընթացքում անկախ պետություն ճանաչվել, կարողացանք դիվանագիտական առումով պետական գործիքները կոորդինացնել, համախմբել եւ առաջ տանել մեր խնդիրները: Այսինքն հասանք մի արժեւորման, երբ աշխարհը ճանաչեց Թուրքիայի դիվանագիտությունը` որպես կեղծ: Իսկ մեր առավելությունները ե°ւ դիվանագիտական գործընթացում, ե°ւ մեր հանրային կարծիքի ամբողջականության մեջ, կարելի է ասել, առաջադիմական են եւ, ինչու ոչ, նաեւ` հաղթական:
– Պարոն Սահակյան, կբացե±ք փակագծերը. ովքե±ր են ներկա գտնվելու ՀՀ-ում ապրիլի 24-ին:
– Մենք հարյուրից ավելի միջազգային կազմակերպությունների եւ պետությունների պատվիրակություններ ենք ունենալու: Օրինակ` Սիրիայի պատվիրակությունն է գալու` իրենց ԱԺ նախագահի գլխավորությամբ: Եվրոպական երկրները հիմնականում մասնակից են դառնալու: Կան պետություններ, որոնք իրենց արձագանքի ձեւը կկարողանան այս ընթացքում գտնել: Այնպես որ, հյուրերի պակաս չենք ունենալու, մնում է կարողանանք եւս մեկ անգամ կազմակերպված ձեւով խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին, վեր հանել նաեւ մեր հյուրերի առջեւ:
– Իսկ ԵՏՄ անդամներ` Ղազախստանը, Բելառուսը նախագահների մակարդակով ապրիլի 24-ին գտնվելո±ւ են Հայաստանում:
– Այսօրվա իրավիճակով խոսքը ներկայացուցչական պատվիրակությունների մասին է:
– Պարոն Սահակյան, ի±նչ սպասել Թուրքիայից: Հնարավո±ր է իրենց դիրքորոշման փոփոխություն` միջազգային հանրության ճնշման ազդեցության տակ, այս տարի կամ մոտակա տարիներին:
– Ես չեմ կարծում, որ Թուրքիան արդեն այնքան ժողովրդավարական երկիր է, որ պիտի Ցեղասպանությունն ընդունի: Համենայնդեպս, այն քայլերը, որոնք այսօր արվում են, դրանք նպատակադրված քայլեր են, եւ ապրիլի 24-ը ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ. նոր ծավալներով, նոր մասնակցություններով: Սա մի հուժկու ալիք է, որ մեր ժողովուրդը, մեր համայնքները պարտավոր են տանել մինչեւ վերջ: Իհարկե, ազդեցությունները գնահատելի են, բայց վերջին հաշվով, դրա հիմնական պատասխանատուն Թուրքիան է, եւ ինքը պիտի իրեն հաշիվ տա: Թե ինչքան ժամանակ դա կտեւի ` կապված է նաեւ մեր ընթացքից, որը որպես սկիզբ` ծավալներով եւ հրամայականներով հնարավորություն է տալիս ամբողջացնել մեր մոտեցումները եւ կարողանալ միջազգային ասպարեզում մեր խնդիրները դնել, որպեսզի աշխարհը միանա մեզ եւ հասկանալի դարձնի Թուրքիային, որ այլեւս աշխարհն այդպես առաջ շարժվել չի կարող: Մինչդեռ ոչ ոք չի ուզում պատերազմ: Այսօր ամբողջ Եվրոպան է այդ մասին խոսում` կընդունվի± Հայոց ցեղասպանությունը, գնահատական կտրվի± ցեղասպանություններին ընդհանրապես` ուրեմն աշխարհը զերծ կմնա բնաջնջումներից, կոտորածներից, պատերազմներից: 21-րդ դարը մի նոր դարաշրջան է, երբ պիտի կարողանանք վերջին հաշվով վերլուծել անցյալը, որպեսզի նոր նպատակների, առաջընթացների ժամանակաշրջան գա, որին այսօր նպաստում ենք մենք:
– Պարոն Սահակյան, Դուք ասել էիք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը յուրատեսակ սահման է գծում: Իսկ ի±նչ աշխատանք է նախատեսվում այդ սահմանից այն կողմ:
– Աշխատանքի շարունակություն, ոգեւորություն, բայց նաեւ զուսպ քաղաքականություն եւ դիվանագիտություն:
– Ապրիլի 23-ին Հայաստանում անց է կացվելու աշխարհի պառլամենտարիաների խորհրդաժողով: Ի±նչ ծրագրով է այն լինելու, եւ ի±նչ արդյունքներ են ակնկալվում:
– Ապրիլի 23-ին մեծ ֆորում է, որտեղ հանդես կգան տարբեր երկրների ներկայացուցիչներ, հանդես կգամ նաեւ ես: Հիմնական գաղափարը նա է, որ եւս մեկ անգամ, հենց Հայաստանում միջազգային առաջադեմ մարդկության ներկայացուցիչները` մեր հյուրերը, Հայոց ցեղասպանությանը գնահատական տան եւ գնահատելի համարեն մեր առաջարկությունները եւ մտորումները, որոնց համար բավական աշխատանք կատարվել է:
– Եվ վերջին հարցը, պարոն Սահակյան, ապրիլի 21-ին ԱԺ-ի արտահերթ նիստ է գումարվելու, որտեղ Ցեղասպանության հետ կապված հայտարարություն է ընդունվելու` առաջինը իր տեսակում: Ինչպիսի± խորհուրդ է ունենալու այդ հայտարարությունը հայ ազգի եւ աշխարհի համար:
– Հայտարարությունը հիմնականում կոչ է անում բոլոր պառլամենտներին նախեւառաջ ճանաչել Ցեղասպանությունը եւ հնարավորինս նպաստել դրա ճանաչմանը` աշխարհում: Դա հիմնավորումն է եւ վավերացումն է մեր պետական հանձնաժողովի ընդունած Հռչակագրի, որին մասնակցում էր նաեւ ամբողջ Սփյուռքը: Ազգային ժողովը փաստորեն արձանագրում է մեր ընդունած ուղերձը` կապված Հայոց ցեղասպանության հետ:

Զրույցը վարեց ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ