Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՙԱՅՍ ԻՆՉ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ԶՈՒԳԸՆԿԵՐԸ ՈՐՆ Է՚

Արխիվ 12-16

ՙԱՅՍ ԻՆՉ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է.
ԶՈՒԳԸՆԿԵՐԸ ՈՐՆ Է՚


Երեկ  ՙԱզդակ՚ լրագրողական ակումբի հյուրերն էին` ՙՀամահայկական ծնողական կոմիտեի՚ նախագահ Արման Բոշյանը, գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանը, ՀՀ պետական եւ հասարակական գործիչ, ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Բանախոսները մասնավորապես անդրադարձան Հռոմի պապի ապրիլի 15-ին գենդերային տեսության մասին հայտարարությանը:

ՙԻՍԿ ՀԻՄԱ ՈՐՏԵՂ ԵՆ ՄԵՐ
ԵՎՐՈՊԱՄԵՏ ԴԱՏԱՊԱՐՏՈՂՆԵՐԸ՚


ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ նախ նկարագրեց իրավիճակը. ՙՕրերս Վատիկանում տեղի է ունեցել սենսացիոն իրողություն` Հռոմի պապն այսպես կոչված գենդերային տեսության վերաբերյալ հանդես է եկել դատապարտող խիստ հայտարարությամբ: Պապը գենդերային տեսությունը դիտարկել է որպես վտանգվոր երեւույթ` մարդկության համար, համեմատել է նացիզմի հետ, ինչը նշանակում է, որ այդ տեսությունը եւս ցեղասպանության զենքերից մեկն է: Նա նաեւ գենդերային տեսությունը համարել է գաղափարական գաղութացում, որը փորձում է ոչնչացնել ՙընտանիք՚ հասկացությունը. ՙԻնչո±ւ եմ ես ասում գաղափարական գաղութացում: Որովհետեւ նրանք օգտագործում են մարդկանց աղքատությունը` իրենց կամքը երեխաներին թելադրելու համար՚:
Փաստորենª այսօր արդեն միջազգային մակարդակով գենդերային տեսությունը համարվում է մարդու դեմ ուղղված չարիքներից մեկը, եւ ոչ ոք հակառակը չի կարող ասել: Մինչդեռ նույն գենդերային տեսությամբ Հայաստանում փորձում են մարդկանց զրկել իրենց ազգային պատկանելիությունից, կրոնից, այսինքն այն գործոններից, որոնցով մարդն զգում է, որ նա պատկանում է այս կամ այն ազգին: Երբ մենք էինք հանդես գալիս գենդերային տեսության դեմ, մեզ մեղադրում էին պրոռուսական լինելու, հետամնաց լինելու մեջ: Իսկ հիմա, երբ Հռոմի պապը հանդես է եկել նման հայտարարությամբ, որտե±ղ են մեր եվրոպամետ դատապարտողները, ինչո±ւ չկան նրանց հայտարարությունները...՚:
Փոխարենը, ըստ Ա. Բոշյանի. ՙՀայաստանում որոշակի օրենսդրական նախաձեռնություններ են լոբբինգ արվում, որոնցով ե°ւ պարտադրվում է միասեռականության  քարոզչությունը, ե°ւ լեգալիզացվում են միասեռական ամուսնությունները: Խոսքը գնում է շատ գեղեցիկ վերնագրով մի օրենքի նախագծի մասին, որը կոչվում է ՙԸնտանեկան բռնության կանխարգելում՚: Սա ոչ այլ ինչ է, քան Եվրամիության հետ համագործակցության եւ շատ գեղեցիկ վերնագրերի անվան տակ` դիվերսիա Հայաստանի դեմ՚:

ՙՍԱ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾՆ Է
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻՆ՚


ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ասոցիացիայի նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւս կիսեց Բոշյանի մտահոգությունը, նկատելով. ՙԻնձ պարզապես ապշեցրեց այն հանգամանքը, թե ինչպես է ձեւակերպվում ընտանիքը` այդ օրենքում: Փաստորենª ՙԸնտանեկան բռնության կանխարգելում՚ օրենքի նախագծում ընտանիքի միակ ցուցանիշը սեռական կապն է, ուրիշ ոչինչ: Օրինակª այդ նախագծով ընտանիք է կոչվում նաեւ` ՙամուսնական կապերի մեջ գտնվող անձինք, ում ամուսնությունը գրանցված չէ՚, ՙզուգընկեր հանդիսացող, սակայն գրանցված կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք, այդ թվում, եթե միմյանց հետ համատեղ չեն գտնվում՚: Եվ ոչ մի տեղ չկա գրվածª կին եւ տղամարդ: Այսինքնª այս օրենքի նախագծում ընտանիք հասկացությունը բացարձակ տարբերվում է այն ավանդական ընտանիք հասկացությունից, որ մենք ունենք: Սա մեր կարծիքով ուղղակի ազգային անվտանգության խնդիր է, քանի որ սա ամենալուրջ հարվածն է հայ ընտանիքին՚:

ՙԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ՚

Գրող, հրապարակախոս ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ էլ գտնում է, որ վերոնշյալ օրենքի նախագիծը միտված է հայ ազգը վերջնականապես ոչնչացնելուն. ՙՆախ այս ինչ կենդանաբանական տերմինաբանություն է. զուգընկերը ո±րն է: Ես հասկանում եմ, որ կա ընկեր, փեսացու, նշանած, ամուսին, բայց զուգընկերը ո±րն է: Կենդանաբանական այգի են դարձնում մեր երկիրը, էս ի±նչ խայտառակություն է: Սա իրական եղեռնագործության միտում է, մենք պետք է ազգովին համախմբվենք եւ շատ զգույշ լինենք, որպեսզի այս խայտառակությունը վերջնականապես չքանդի մեր ազգը: Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի այս օրենքի նախագիծը հետագայում օրենքի ուժ չստանա, որովհետեւ սա հայ ազգի վերջը տալուն միտված օրենքի նախագիծ է: Սա Լոուրենս Արաբացու տված հարցազրույցում տեղ գտած մտքերից մեկի շարունակությունն է, որտեղ նա ասում է` այս փորձը առաջինը չէր եւ վերջինը չի լինելու, հայի վերջ պետք է տալ` հատիկ-հատիկ դրանց հավաքելով աշխարհի երեսից: Իսկ այս օրենքի նախագիծը այդ ծրագրի մի մասն է: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ այս օրենքը ընդունվի՚:
Իսկ թե ինչպես պետք է պայքարել այդ օրենքի նախագծի դեմ` տիկին Լիան այսպես պատասխանեց. ՙԲոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կեղտոտ ձեռքերը կպցրել են նման փաստաթուղթ ստեղծելուն, պետք է խայտառակ անել՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ