Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՕԼԱՆԴԻ ԱՅՑՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՕԼԱՆԴԻ ԱՅՑՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ


Եվ այսպեսª Կրեմլը եւս պաշտոնապես հստակեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, ապրիլի 24-ին կգտնվի Երեւանում: Այցելության օրակարգի հիմնական թեման, հասկանալի է, Հայոց ցեղասպանության 100-ամյակն է: Սակայն ՌԴ նախագահն այլ առանցքային ծրագրեր եւս ունի:

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՆ


Հասկանալի է, այցի շրջանակներում չէր կարող չլինել ՀՀ եւ ՌԴ նախագահների առանցքային հանդիպում: Եվ այս հարցում, թերեւս, միակ ինտրիգն այն է, թե բացի հայ-ռուսական ուղղակի եւ Եվրասիական միության շրջանակներում համագործակցության հետ կապված հարցերից` կքննարկվե±ն նաեւ ղարաբաղյան եւ հայ-թուրքական թեմաներըª հաշվի առնելով, որ նման քննարկումների մեծ հավանականության մասին, այն էլª բավականին հեղինակավոր խոսակցություններ, վերջին շաբաթները հաճախակի են լսվում: Ընդ որում, այդ խոսակցությունները հարստացել են նաեւ այն վարկածով, որ նույն օրը Հայաստանում է լինելու նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրորդ համանախագահ պետությանª Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եւ դա հարմար առիթ է, որ Վ. Պուտինը ներկայացնի  ղարաբաղյան թեմայով, ըստ նույն խոսակցությունների, Ադրբեջանի հետ վերջին ժամանակներս տարվող բավականին գործնական ստվերային քննարկումների արդյունքները:
Հասկանալու համար, թե ինչքանով են ռեալ այդ խոսակցությունները, փորձենք ստանալ մեկ այլ հարցի պատասխան. Մոսկվային, ասենքª նաեւ Փարիզին պե±տք է, որ այս փուլում ղարաբաղյան թեման ինչ-որ տեսքով վերջնական կամ գոնեª հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով որոշակի հանգուցալուծում ստանա: Եվ եթե այո, ապա ինչքանո±վ նրանց համար ձեռնտու կլինի հայ-թուրքական հարաբերությունների այն նոր մակարդակը, որն անխուսափելիորեն կհաջորդի ղարաբաղյան հանգուցալուծմանը:
Նման հարցերի պատասխանները, իհարկե, միշտ էլ պետք է փնտրելª ելնելով այն իրողություններից, որոնք ձեւավորվել եւ շարունակում են ձեւավորվել ոչ միայն մեր` հարավկովկասյան տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքումª մեր ժամանակների համաշխարհային ռազմաքաղաքական հիմնական թատերաբեմերից մեկում:
Դեպի ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական ռազմաբազաներով շրջափակված Մերձավոր Արեւելք` ռուսական ուղիները խիստ սահմանափակ են: Սովորական իրավիճակում եղած այս ուղիները միմյանց փոխլրացնելով` կբավարարեին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մերձավոր Արեւելքի իրավիճակը շատ հեռու է ՙսովորական իրավիճակ՚ բնութագրումից: Ընդ որում, իրավիճակն էլ ավելի շիկացավ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի սկսած վերջին պատերազմից հետո, որն իրենց ողջ սրությամբ ի ցույց դրեց տարածաշրջանային հետեւյալ ռազմաքաղաքական հակասությունները: Առաջինը. տարածաշրջանի հիմնական ռազմական ուժերից մեկըª Իսրայելը, ունի իր խորքային հակասությունները` ինչպես Իրանի հետ:
Հակասություն կա նաեւ գնալով թափ հավաքող եւ ԱՄՆ-ի կողմից ակտիվորեն զինվող արաբական կոալիցիայի հետ: Ընդ որում, այս վերջին գործոնըª Վաշինգտոնի կողմից արաբական կոալիցիային բավականին առաջնակարգ զենքի մատակարարման հարցը, արդեն իսկ հասցրել է եւս մեկ սեպ խրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների մեջ, թեեւ մյուս կողմից էլ չմոռանանք, որ նավթի համաշխարհային գների անկման պատճառով ոչ պակաս հաստ սեպ խրվեց նաեւ ԱՄՆ-ի ու արաբական աշխարհի հարաբերությունների մեջ: Երկրորդը. նույն արաբական կոալիցիան թեեւ աչքի առաջ ունի իր հին թշնամունª Իսրայելին, սակայն դեռ սիրիական պատերազմը ցույց տվեց եւ Եմենի պատերազմն էլ վերահաստատեց, որ պակաս թշնամական չէ նաեւ արաբների վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Եվ, իհարկե, Իրանն էլ իր հերթին է նույնքան ՙջերմ՚ վերաբերմունքին արժանացնում Իսրայելին եւ արաբներին: Ընդ որումª նույն ԱՄՆ-ը, թեեւ ունենալով հին թշնամանքը, նաեւ Իրանին այս խառն օրերին միջուկային ծրագրի հայտնի պատմության հետ կապված` լուրջ ծառայություն մատուցեցª կատաղեցնելով Իսրայելին եւ արաբներին:
Մի խոսքովª Մերձավոր Արեւելքը վերածվել է մի իսկական կաշայի. երեք առանցքային ուժերը պատրաստ են ամեն պահ իրար կոկորդ կրծել, ընդ որում, ցանկացած երկուսը երրորդի դեմ դաշինքով հանդես գալու եւ ոչ մի տարբերակ չի բացառվում: Եվ այդ ֆոնինª բոլորի նկատմամբ պետք եղած պահին բարիդրացիական քայլեր կատարող ԱՄՆ-ը թե որի վրա վերջնական շեշտադրումը կկատարի, իր հերթին է դարձել խոշոր ինտրիգ:

ՄՈՍԿՎԱՅԻՆ ՊԵՏՔ Է
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ


Ահա այս խառն իրավիճակում մեկ պարզ քայլով Ռուսաստանը միանգամից նոր ուղղությամբ շրջեց ողջ խաղը: Խոսքն Իրանին C-300 հակաօդային հրթիռային համակարգեր տալու հայտարարության մասին է, որն էականորեն փոխում է տարածաշրջանի երկրների ռազմական հաշվեկշիռը, դրանով հանդերձª նաեւ Վաշինգտոնին զրկելով միանգամից տարածաշրջանային երեք առաջատարներին խաղացնելու հնարավորությունից: Համենայնդեպսª C-300-ն այն գործիքն է, որը միանգամից նոր որակ տվեց Թեհրանի եւ Մոսկվայի հարաբերություններինª բացառելով Իրանի եւ ԱՄՆ-ի ամեն մի ալյանսի հնարավորությունը: Միեւնույն ժամանակ C-300-ները թեեւ հիստերիա առաջ բերեցին Իսրայելում, իր հայտնի ուղիղ կապի ժամանակ Վ. Պուտինի այն հատուկ ընդգծված մեսիջը, թե այդ զինատեսակը ամենեւին էլ հրեական պետության դեմ չէ, որ ուղղված է, կարծես թե սկսել է Իսրայելում հետաքրքիր ռեակցիա առաջ բերել, որն արդեն հասցրել է նկատելիորեն կոտրել հակառուսական տրամադրությունները: Այն առումով, որ եթե C-300-ները Իսրայելի դեմ չեն, ուրեմն դրանք խնդիրներ են առաջացնելու Սաուդյան Արաբիայի համար: Գումարած դրանª ՙԻսլամական պետության՚ դեմ պատերազմի անվան տակ Իրանը վերջին ամիսներին աննկատ, բայց հետեւողականորեն ամրապնդում է իր դիրքերը` Իրաքի շիիթական տարածքներում, որոնք, ի դեպ, հիմնականում Սաուդյան Արաբիայի հարեւանությամբ են:
Մի խոսքովª Մերձավոր Արեւելքում արդեն գրեթե անխուսափելի մեծ պատերազմը կարծես թե ստանում է Իրան-Սաուդյան Արաբիա բախման տեսք, ինչը, անշուշտ, միանգամայն ձեռնտու է Իսրայելին, առավել եւս, երբ նա ունի ոչ թե պատերազմողի, այլ պասիվ դիտորդի դեր ստանձնելու հնարավորություն եւ ռուսներն էլ ակնարկում են, որ Իրանը զերծ կմնա հակաիսրայելյան գործողություններից: Ընդ որումª Իրանի ռազմական պոտենցիալն ու ռուսական օժանդակությունը հուշում են, որ այս հակամարտությունում մեծ են Թեհրանի հաջողության շանսերը, ընդ որում, դժվար չէ նկատել, որ նավթային գներով դեռ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանից սկսած` ռուսների համար մշտական գլխացավանք դարձած Սաուդյան Արաբիայի թուլացումը եւ նույնիսկª ոչնչացումը, Մոսկվայի համար հաստատ մեղմ ասած, ընդունելի կլիներ:
Եվ ահա այս իրավիճակում նկատելի է, որ Վաշինգտոնը կտրուկ ակտիվացնում է Սաուդյան Արաբիային ռազմական աջակցությունը, ինչը միանգամայն սպասելի էր: Իսկ դա հուշում է, որ այս մեծ խաղում հաջողության համար Մոսկվայի համար առավել քան ցանկալի է թիկունքումª հարավկովկասյան տարածաշրջանում միանգամայն հանդարտ իրավիճակի առկայությունը, հաշվի առնելով, որ հակառակ գործընթացըª Ղարաբաղում պատերազմի վերսկսումը, կվերածվի երկրորդ ռազմաճակատի ինչպես ռուսների, այնպես էլª պարսիկների համար: Գումարած դրանª այդ իրավիճակում այս օրերին քաղաքական փակուղում հայտնված Թուրքիային եւս այս մեծ խաղի մեջ քաշելու տարբերակ Վաշինգտոնն ունի: Բավական է միայն ակնարկել, որ հակառակ դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը. ի վերջո Ցեղասպանության հարյուրամյակի հարցը դեռ մինչեւ տարեվերջ օրակարգում է մնալու:
Այս ամենը, թերեւս, որոշակի տրամաբանություն տալիս է` Վ. Պուտինի այցի շրջանակներում Ղարաբաղի հետ կապված ինչ-որ առաջարկ անելու մասին խոսակցություններին: Այլ հարց, թե ինչ տարբերակի մասին կարող է խոսք գնալ: ՙՄադրիդյան սկզբունքների՚ տարբերակը հազիվ թե գործի, հաշվի առնելով, որ Բաքուն ոչ մի կերպ դրան չի համաձայնում, իսկ Հայաստանի համար այն զիջումների վերջին կետն է: Ստիպե±լ Բաքվին. բայց անկեղծ ասածª չեն երեւում այն լծակները, որոնք Մոսկվան կարող է արագորեն գործադրել: Կամ ստիպել Երեւանի±ն. այս դեպքում էլ Հայաստանը պարզապես կարող է Եվրոպայի համար լայնորեն բացել իր դռները: Մնում է միջանկյալ տարբերակ գտնել: Բաքվի համար ՙՄադրիդյան սկզբունքներն՚ անընդունելի են, քանի որ այն նախատեսում է արագորեն Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում եւ միանգամից ընդունելի կդառնա, եթե կարգավիճակի հստակեցման հանրաքվեի հարցը հետաձգվի մի 40-50 տարով: Դրան էլ ոչ մի պարագայում Հայաստանը կողմ չէ. այդ դեպքում ինչո±ւ վերադարձնել 4-5 շրջանները: Բայց այս դեպքում էլ ի±նչ ռեակցիա կցուցաբերի Հայաստանը, եթե Մոսկվան իր զորքերով երաշխավորի, որ այդ 40-50 տարում ստատուս-քվոն ոչ մի կերպ չի փոխվելու, Ֆրանսիան էլ ¥այդ դեպքում արդենª ողջ Մինսկի խումբը¤ վերահաստատի դա եւ Ադրբեջանն էլª ասենք մի 10-15 միլիարդ դոլարի փոխհատուցում տա: Կարելի է այլ վարկածներ էլ գտնել, բայց սպասենք մի քանի օր, ու շատ բան պարզ կդառնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ