ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվ 12-16
Հարյուր տարի անց պարզվում է, որ ՙՑ՚-ով սկսվող բառն ամբողջությամբ արտասանելու համար պետք է կենդանի սուրբ լինել` Հռոմի պապ Ֆրանցիսկոս: Բառ, որ բազում եվրոպական պետություններ դեռեւս զգուշանում են արտաբերել:
ՙՑեղասպանությունն՚ այն բառն է, որ պետք է օգտագործել: Արտաբերելուց սարսափելու փոխարեն, մենք պետք է զարհուրենք նրանից, որ հետեւում է այդ լռությանը: Որքան ավելի ենք մենք անտեսում մի ցեղասպանությունը, այնքան ավելի սարսափելի է դառնում հաջորդը: Այո, Հայոց եղեռնը ցեղասպանություն էր, եւ, այո, մենք ապրում ենք նոր ցեղասպանությունների դարաշրջանում: Եվ այո, մենք կրում ենք պատասխանատվություն` մեր լռելյայն դիտարկման համար, որ մասնակցության է հավասար, որն էլ իր հերթին` մեկ այլ հանցանք է ինքնին:
Հարյուր տարի անց ճիշտ ժամանակն է` թեեւ ուշացած, վերջ դնել ամոթալի լռությանը: Եվ այո, հանցավոր անտարբերությանը` նույնպես:
ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ`
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
