Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՙԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՒՂԻՈՎ, ԿԱՊՐԻ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ, ԲԱՅՑ` ԱՎԵԼԻ ՎԱՏ

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՒՂԻՈՎ, ԿԱՊՐԻ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ, ԲԱՅՑ` ԱՎԵԼԻ ՎԱՏ»


Վերջերս իր «Եվրոպայի ետնախորշերը. ինչու է մահանում Մերձբալթիկան» վերնագրով գրքի հայաստանյան շնորհանդեսի առթիվ մեր երկրում էր ռուս մեկնաբան, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆՈՍՈՎԻՉԸ: Պարոն Նոսովիչի այցը ոչ այնքան պայմանավորված էր նրանով, որ նա ցանկանում էր Հայաստանին Մերձբալթյան երկրների դառը իրականությունը ներկայացնել, որքան զգուշացնել բարեկամ ժողովրդին, թե ուր է տանում Եվրոպան նախկին ԽՍՀՄ երկրներին` Լատվիային, Լիտվիային, Էստոնիային:
–Պարոն Նոսովիչ, թեպետ կողքից Եվրամիության անդամ երկրների իրավիճակը դրախտային է թվում, բայց իրականում այնտեղ սարսափելի թիվ է կազմում արտագաղթը, գործազրկությունը, ինչը փաստերի միջոցով ներկայացրել եք Ձեր գրքում: Իսկ ուր են Մերձբալթյան երկրների հաջողությունները:
– Եթե որեւէ երկրում հաղթի այն տեսակետը, որ Լատվիան, Լիտվիան եւ Էստոնիան ունեն հաջողություններ, այն անգամ չի ապրի այնպես, ինչպես այդ երկրներն են: Դրա համար խորհուրդ եմ տալիս հետեւել փաստերին, եթե որեւէ մեկը փորձի ստիպել ձեզ ճիշտ հակառակը: Ով կարող է հերքել, որ մեծ թվով մարդիկ արտագաղթում են Մերձբաթիկայից, ով կարող է հերքել, որ այնտեղ աշխատանքի խնդիր չկա: Այնպես որ, եթե Հայաստանը կամ Վրաստանը գնան Մերձբալթյան երկրների ուղիով, ապա կապրեն նույն խնդիրներով, ինչպես մինչեւ հիմա, բայց` ավելի վատ:
– Ի դեպ, վատի մասին. գաղտնիք չէ, որ Եվրամիության անդամակցումով` երկիրը ստանձնում է մի շարք պարտականություններ, այդ թվում` գենդերային, ինչը ընտանիքների քայքայման ու գենոֆոնդի ոչնչացման ուղիղ ճանապարհ է:
– Դա հենց եվրոպական քաղաքականության առանցքային ուղիներից է: 2013 թվականից սկսած, յուրաքանչյուր երկիր, որն անդամակցում է Եվրամիությանը, անպայմանորեն իրականացնում է իր երկրում գեյ-շքերթներ` այն էլ կառավարության որոշմամբ: Սակայն, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ շքերթներին ավելի շատ ոստիկաններ են լինում, քան մասնակիցներ:
– Միեւնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրները պարծենում են իրենց խոսքի ազատությամբ ու դեռ մի բան էլ «մատ են թափ տալիս» մեզ վրա, որ այն Հայաստանում իբր չի կայացել:
– Ասել, թե այնտեղ խոսքի ազատություն չկա, սխալ է: Բայց եվրոպական խոսքի ազատության մասին կբերեմ մի օրինակ Լիտվիայից. երկու տարի առաջ Լիտվիայում մեծ սկանդալ բարձրացավ, երբ ռուսալեզու հեռուստաալիքով ասվեց, որ 1991 թվականի հունվարի 13-ին ոչ թե սովետական զինված ուժերի ձեռքով է գրավվել Վիլնյուսի հեռուստակենտրոնը ու սպանվել 14 մարդ, այլ սադրիչների կողմից է իրականացվել դա: Իհարկե, այդ մասին բոլորը գիտեն, բայց դրան հաջորդեց այն, որ տվյալ հեռուստաընկերությունը փակվեց: Այսինքն` եթե դուք այսօր Լիտվիայում ասեք, որ այդ դեպքը ոչ թե սովետական զինված ուժերի, այլ սադրիչների ձեռքով է իրականացվել, ապա ձեզ անիմիջապես կձերբակալեն եւ ինչքան էլ փորձեք քրեական ու պատմական գրքերից մեջբերումներ անել, միեւնույնն է:
– Ըստ էության, ավելորդ է նաեւ Մերձբալթյան երկրների հանդուրժողականության մասին խոսելը...
– Լիտվիայում եւ Լատվիայում նույնիսկ չեն հանդուրժում կոմունիստական կարմիր աստղը: Իրենք կատեգորիկ արգելել են իրենց երկրներում բոլոր տեսակի աստղերի կիրառումը: Նույն իրավիճակն էլ այսօր Ուկրաինայում է, թերեւս նրանք միայն հանդուրժում են Վերկա Սերդյուչկայի գլխի աստղը (հայտնի ուկրաինացի տղամարդ երգիչ, հումորիստ, ով հանդես է գալիս կնոջ կերպարանքով):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ