ՙԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱ ՄԵՐՁԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՈՒՂԻՈՎ, ԿԱՊՐԻ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ, ԲԱՅՑ` ԱՎԵԼԻ ՎԱՏ՚
Արխիվ 12-16ԿԱՊՐԻ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ, ԻՆՉՊԵՍ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ, ԲԱՅՑ` ԱՎԵԼԻ ՎԱՏ՚
Վերջերս իր ՙԵվրոպայի ետնախորշերը. ինչու է մահանում Մերձբալթիկան՚ վերնագրով գրքի հայաստանյան շնորհանդեսի առթիվ մեր երկրում էր ռուս մեկնաբան, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆՈՍՈՎԻՉԸ: Պարոն Նոսովիչի այցը ոչ այնքան պայմանավորված էր նրանով, որ նա ցանկանում էր Հայաստանին Մերձբալթյան երկրների դառը իրականությունը ներկայացնել, որքան զգուշացնել բարեկամ ժողովրդին, թե ուր է տանում Եվրոպան նախկին ԽՍՀՄ երկրներին` Լատվիային, Լիտվիային, Էստոնիային:
–Պարոն Նոսովիչ, թեպետ կողքից Եվրամիության անդամ երկրների իրավիճակը դրախտային է թվում, բայց իրականում այնտեղ սարսափելի թիվ է կազմում արտագաղթը, գործազրկությունը, ինչը փաստերի միջոցով ներկայացրել եք Ձեր գրքում: Իսկ ուր են Մերձբալթյան երկրների հաջողությունները:
– Եթե որեւէ երկրում հաղթի այն տեսակետը, որ Լատվիան, Լիտվիան եւ Էստոնիան ունեն հաջողություններ, այն անգամ չի ապրի այնպես, ինչպես այդ երկրներն են: Դրա համար խորհուրդ եմ տալիս հետեւել փաստերին, եթե որեւէ մեկը փորձի ստիպել ձեզ ճիշտ հակառակը: Ով կարող է հերքել, որ մեծ թվով մարդիկ արտագաղթում են Մերձբաթիկայից, ով կարող է հերքել, որ այնտեղ աշխատանքի խնդիր չկա: Այնպես որ, եթե Հայաստանը կամ Վրաստանը գնան Մերձբալթյան երկրների ուղիով, ապա կապրեն նույն խնդիրներով, ինչպես մինչեւ հիմա, բայց` ավելի վատ:
– Ի դեպ, վատի մասին. գաղտնիք չէ, որ Եվրամիության անդամակցումով` երկիրը ստանձնում է մի շարք պարտականություններ, այդ թվում` գենդերային, ինչը ընտանիքների քայքայման ու գենոֆոնդի ոչնչացման ուղիղ ճանապարհ է:
– Դա հենց եվրոպական քաղաքականության առանցքային ուղիներից է: 2013 թվականից սկսած, յուրաքանչյուր երկիր, որն անդամակցում է Եվրամիությանը, անպայմանորեն իրականացնում է իր երկրում գեյ-շքերթներ` այն էլ կառավարության որոշմամբ: Սակայն, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ շքերթներին ավելի շատ ոստիկաններ են լինում, քան մասնակիցներ:
– Միեւնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրները պարծենում են իրենց խոսքի ազատությամբ ու դեռ մի բան էլ ՙմատ են թափ տալիս՚ մեզ վրա, որ այն Հայաստանում իբր չի կայացել:
– Ասել, թե այնտեղ խոսքի ազատություն չկա, սխալ է: Բայց եվրոպական խոսքի ազատության մասին կբերեմ մի օրինակ Լիտվիայից. երկու տարի առաջ Լիտվիայում մեծ սկանդալ բարձրացավ, երբ ռուսալեզու հեռուստաալիքով ասվեց, որ 1991 թվականի հունվարի 13-ին ոչ թե սովետական զինված ուժերի ձեռքով է գրավվել Վիլնյուսի հեռուստակենտրոնը ու սպանվել 14 մարդ, այլ սադրիչների կողմից է իրականացվել դա: Իհարկե, այդ մասին բոլորը գիտեն, բայց դրան հաջորդեց այն, որ տվյալ հեռուստաընկերությունը փակվեց: Այսինքն` եթե դուք այսօր Լիտվիայում ասեք, որ այդ դեպքը ոչ թե սովետական զինված ուժերի, այլ սադրիչների ձեռքով է իրականացվել, ապա ձեզ անիմիջապես կձերբակալեն եւ ինչքան էլ փորձեք քրեական ու պատմական գրքերից մեջբերումներ անել, միեւնույնն է:
– Ըստ էության, ավելորդ է նաեւ Մերձբալթյան երկրների հանդուրժողականության մասին խոսելը...
– Լիտվիայում եւ Լատվիայում նույնիսկ չեն հանդուրժում կոմունիստական կարմիր աստղը: Իրենք կատեգորիկ արգելել են իրենց երկրներում բոլոր տեսակի աստղերի կիրառումը: Նույն իրավիճակն էլ այսօր Ուկրաինայում է, թերեւս նրանք միայն հանդուրժում են Վերկա Սերդյուչկայի գլխի աստղը (հայտնի ուկրաինացի տղամարդ երգիչ, հումորիստ, ով հանդես է գալիս կնոջ կերպարանքով):
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
