ԱՆՄՈՌՈՒԿԱՏՅԱՑ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Արխիվ 12-16ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
Երեկ մամուլում տարածված տեղեկատվության համաձայն` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածքում աշխատակիցներին արգելվել է իրենց հագուստների վրա կրել կամ ավտոմեքենաներին փակցնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի պատկերը: Իրականությունը կամ պատճառները պարզելու համար ՙԻրավունքը՚ փորձեց կապ հաստատել ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնի հետ, սակայն ապարդյուն: Դեսպանատան հեռախոսային օպերատորը, ում միջոցով փորձեցինք կապ հաստատել իրավասու որեւէ մեկի հետ, այդպես էլ մեր զանգերը թողեց անպատասխան: Չէ, ինչպես կասեր իմաստուն ժողովուրդը. ՙԷշին փալան չեկավ, ՀՀ-ին էլ` ԱՄՆ դեսպան՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
