ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Արխիվ 12-16ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Օրերս Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ վերընտրվեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Նույն օրը Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց Գրողների միությունների միջազգային ընկերակցության (քաղաք Մոսկվա) կողմից` ՙՆիկոլայ Վասիլեւիչ Գոգոլ՚ մեդալով:
Սույն մեդալով ԱՊՀ երկրների քաղաքացիները պարգեւատրվում են մշակույթի զարգացման, քաղաքացիական աշխարհայացքի ձեւավորման, ինչպես նաեւ ռուսալեզու գրականության զարգացման մեջ ականավոր ներդրում ունենալու համար:
ՄԵՐ ՏԵՂԵԿԱՆՔԸ. Գրողների միությունների միջազգային ընկերակցությունը ստեղծվել է որպես ԽՍՀՄ գրողների միության իրավահաջորդ` 1992թ. մայիսի 14-ին: Հիմնադիրներն են` Ռուսաստանի, ԱՊՀ մի շարք երկրների գրողների 37 կազմակերպություններ: 2001-2009թթ. ընկերակցության գործադիր կոմիտեն ղեկավարում էր Սերգեյ Միխալկովը, այնուհետեւ` Իվան Պերեւերզինը: Ընկերակցության աշխատանքներում մեծ դերակատարում ունի ԽՍՀՄ աշխատանքի հերոս, հայտնի գրող Յուրի Բոնդարեւը:
