Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ  ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ


Օրերս Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  Կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ վերընտրվեց  ԱՊՀ  Միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Նույն օրը Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց Գրողների միությունների միջազգային ընկերակցության (քաղաք Մոսկվա) կողմից` ՙՆիկոլայ Վասիլեւիչ Գոգոլ՚ մեդալով:
Սույն մեդալով ԱՊՀ երկրների քաղաքացիները պարգեւատրվում են  մշակույթի զարգացման, քաղաքացիական  աշխարհայացքի ձեւավորման, ինչպես նաեւ ռուսալեզու գրականության զարգացման մեջ ականավոր ներդրում ունենալու համար:
ՄԵՐ ՏԵՂԵԿԱՆՔԸ. Գրողների միությունների միջազգային ընկերակցությունը ստեղծվել է որպես ԽՍՀՄ գրողների միության իրավահաջորդ` 1992թ. մայիսի 14-ին: Հիմնադիրներն են` Ռուսաստանի, ԱՊՀ մի շարք երկրների գրողների 37 կազմակերպություններ: 2001-2009թթ. ընկերակցության  գործադիր կոմիտեն  ղեկավարում էր Սերգեյ Միխալկովը, այնուհետեւ` Իվան Պերեւերզինը: Ընկերակցության աշխատանքներում մեծ դերակատարում ունի ԽՍՀՄ աշխատանքի հերոս, հայտնի գրող Յուրի Բոնդարեւը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ