Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐՇ ԳԱՅԼԻ

Արխիվ 12-16

ՆԱՐԵԿԱՑԻՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐՇ ԳԱՅԼԻ


Հռոմի պապի հայտարարությունը իզուր չէ, որ ստացել է ՙբարոյական հեղափոխություն՚ անվանումը, քանզի միանգամից ի ցույց է դնում Հայ դատի շուրջ քաղաքական այլեւայլ հաշվարկների եւ սցենարների ողջ ճիվաղային եւ հակաբարո բնույթը: Եվ եթե 40 տարի առաջ աշխարհի լռությունը Հայոց ցեղասպանության շուրջ պատռելու համար պահանջվում էին ռումբերի պայթյուններ թուրքական դեսպանատներում եւ թուրք դիվանագետների ֆիզիկական ոչնչացումը, ապա այժմ ընդամենը մեկ մարդու անկեղծ խոսքը ռումբերից զորավոր է դուրս գալիս, քանզի այդ մեկ մարդը առավել քան 2 մլրդ մարդու հոգեւոր առաջնորդն է:


ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ 100-ԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Ցեղասպանության ճանաչումների գործընթացը շարունակվում է, նաեւ ծավալվում են տարատեսակ հանրային նախաձեռնություններ ամբողջ աշխարհով մեկ: Այժմ խոսվում է նույնիսկ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին, կանցլեր Անգելա Մերկելը եւ Գերմանիայի կառավարության անդամները ընդունելի են համարում Ցեղասպանություն եզրույթի կիրառումը:
Արդեն պարզ է, որ Գալիպոլիի ճակատամարտի սարքովի տարեդարձին շատ ու շատ պետություններ ընդհանրապես չեն մասնակցելու, շատերն էլ ոչ բարձրագույն կարգավիճակ ունեցող պատվիրակություններ են ուղարկելու, եւ միայն Մեծ Բրիտանիան է, որ ներկայանալու է շատ ներկայացուցչական պատվիրակությամբ` ի ցույց հանելով իր ողջ հակաքաղաքակրթական ցինիզմը: Բրիտանացիները ցինիզմով գերազանցում են անգամ Իսրայելին, որի ղեկավարները միշտ էլ բաց տեքստով խոսել են ճանաչման աննպատակահարմարության մասին: Դե ինչ, եթե խորանանք, ապա 1915-ին բրիտանական թաքուն դիվանագիտության դերը Ցեղասպանությանը նպաստելու հարցում, լավ էլ կերեւա:
Եվ, բնականաբար, աշխարհի տեղեկատվական դաշտը լեցուն է ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հայաստանի մասին նյութերով, եւ հայկական թեմաներով ՙԳուգլ՚ որոնողական համակարգում եղած հարցումների քանակը եռապատկվել է: Այդ ամենը կամա թե ակամա նպաստում է մեր պետության հեղինակության բարձրացմանը եւ օբյեկտիվորեն նպաստում է, որպեսզի միջազգային ասպարեզում Հայաստանը ավելի արդյունավետ հանդես գա նաեւ Ցեղասպանության հետ ուղղակի կապ չունեցող հարցերում:
Եվ, կարծես թե, ամեն ինչին անտեսանելիորեն հետեւում է Վատիկանի կողմից Տիեզերական եկեղեցու 36-րդ Սրբազան վարդապետ ճանաչված Նարեկացին: Իզուր չէ, որ Մատենադարանում բազում վկայություններ կան ե°ւ ՙՆարեկի՚ հեղինակի, ե°ւ բուն ՙՆարեկի՚ հրաշագործ ազդեցությունների մասին, եւ իզուր չէ, որ գոյություն ունի նարեկաբուժություն:

ՆԵՐՔԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ

Նարեկացին անտեսանելիորեն դրսում պայքարում է թուրքական սրբազան սիմվոլի` գորշ գայլի դեմ, իսկ ներսում նպաստում է ե°ւ մարդկանց, ե°ւ խմբերի, ե°ւ քաղաքական ու հասարակական հոսանքների միասնությանը` Հայ դատի խնդիրների շուրջ: Այժմ գրեթե բոլոր քաղաքական ուժերը խուսափում են որեւէ ձեւով ապրիլի 24-ին ընդառաջ` խոսքով կամ գործով լարելուց: Ու դա պարզ երեւաց երեկ` ազատամարտիկների օրինակով:
Այսպես, շուրջ 50 ազատամարտիկներ պատրաստվում էին Ազատության հրապարակում հացադուլ սկսել ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի եւ այլոց, սակայն, ի վերջո, չեղյալ հայտարարեցին դա` հենց ապրիլի 24-ի հանգամանքից ելնելով: Միայն նրանցից մեկը` Խաչիկ Ավետիսյանը, հացադուլը սկսելու է օմբուդսմենի գրասենյակի մոտ եւ շարունակելու է տանը, ու միայն ապրիլի 25-ից սկսած մտադիր է տեղափոխվել հրապարակ:
Այսօր էլ Ազգային ժողովի արտահերթն է, որը ընդունելու է 100-ամյակի վերաբերյալ հայտարարությունը, ու, անկախ քաղաքական հայացքներից, վեճ ու տարաձայնություն ԱԺ-ում չի սպասվում: Իսկ թե ինչպես է ամբողջ դասավորվածությունը ե°ւ աշխարհում, ե°ւ ներսում նպաստելու, որպեսզի ընդդիմությունը հակաիշխանականից տրանսֆորմացվի թունդ հակաթուրքականի, այդ գործընթացի մասին մենք բավականին մանրամասն ներկայացրել ենք նախորդ հոդվածում:
Ի դեպ, ինչքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ընկնում է նաեւ լարումը քարոզչամիջոցներում եւ նույնիսկ ՙՖեյսբուքում՚: Դրա դրդապատճառն էլ է պարզ` ավելի ու ավելի դժվարանում է պատվերով սրիկայի դերում հանդես գալը, այսինքն` Ֆրանցիսկոս պապի ՙբարոյական հեղափոխությունը՚ նաեւ մեր երկրի ներսում է բարեբեր ազդեցություն գործում: Ե°վ դրսում, ե°ւ ներսում ավելի ու ավելի շատ մարդիկ սկսում են գիտակցել, որ պարտադիր չէ քաղաքականությունը լինի անբարոյականության հոմանիշ: Նունիսկ եթե նպատակներն ու արդյունքները մնան անփոփոխ, անբարո մեթոդներով դրանց հասնելու չափաբաժնի նվազեցումը առողջացնող ազդեցություն է ունենում:
Նարեկացին արշավում է ինչպես ընդդեմ գորշ գայլերի, այնպես էլ ընդդեմ ՙմարդը մարդուն գայլ է՚ աշխարհի պես հին, արատավոր սկզբունքի: Եվ այդ անտեսանելի արշավանքը ունենալու է միանգամայն տեսանելի արդյունքներ: Իհարկե, թուրքը, որպես այդպիսին, չի փոխվելու, նա շարունակելու է մնալ մեր թշնամին, քանզի դա կենսաբանական մակարդակի վրա է, սակայն աստիճանաբար նա ավելի ու ավելի է մեկուսանում: Այդ գործընթացում քաղաքական եւ բարոյական գործոնների վեկտորները սկսել են համընկնել:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ