Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲՀԿ-Ը ՓԱՍՏԵՐ ՉՈՒՆԻ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՐԾԵԼ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ, ԲԱՅՑ…

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը ՓԱՍՏԵՐ ՉՈՒՆԻ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՐԾԵԼ

ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ, ԲԱՅՑ…

 

ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ երբ քննչական կոմիտեն  եւ ԱԱԾ-ը «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամներից մի քանիսի   ձերբայկալության մասին հայտարարություն տարածեց,  ԲՀԿ-ը հայտարարեց` ներկայացված  փաստերը բավարար չեն եւ այն  ինչ առգրավվել է եւ ներկայացվել որպես ապացույց` հեղաշրջում կատարելու, լրացուցիչ  պարզաբանման կարիք ուներ:

«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանից պարզեց` եթե իրավապահ երկու համակարգի ներկայացված փաստերը բավարար չեն, արդյոք ԲՀԿ-ն ունի փաստեր այն մասին, որ իշխանությունը չի գործել օրենքի եւ օրինականության շրջանակներում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հանդեպ: «Նման փաստեր բնականաբար, չկան, բայց  այն, ինչ հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը, հաստատում եմ եւ վերահաստատում:  Սա քաղաքական միավորի ու քաղաքական կուսակցության ղեկավարի  հետ կապ չունի: Յուրաքանչյուր գործողություն  պետք է տեղի ունենա իրավական հարթությունում գրագետ ու ճիշտ, օրենքի տառին համահունչ»,- եզրափակեց խմբակցության քարտուղարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ