Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որտեղ կոչ է արվում բոլոր երկրներին ճանաչել եւ դատապարտելՀայոց ցեղասպանությունը

Արխիվ 12-16

ՀՀ ԱԺ-ն ընդունեց հայտարարություն, որտեղ կոչ է արվում բոլոր երկրներին  ճանաչել եւ դատապարտելՀայոց ցեղասպանությունը

Րոպեներ առաջ ԱԺ-ն, 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ քվեարկության արդյունքներով, ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ԱԺ հայտարարության նախագիծը:

Նախագծում մասնավորապես ասվում է. ՛՛ՀՀ ԱԺ-ն,հիմք ընդունելով ՄԱԿ-ի 1948 թվ.-ի ցեղասպանությունների հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1988 թվ.-ի նոյ. 22-ին ընդունած Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին օրենքը, արժեւորելով Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրով  ամրագրված դրույթները, կարեւուրելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ  հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը եւ կանխարգելամանն ուղված ջանքերն ու ժողովրդի ներդրումը, երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական եւ տեղական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել հայոց ցեղասպանության  ժխտումը քրեականացնող օրենքներ, կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին , միջխորհրդարանական եւ միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած  ցեղասպանությունը որպես   մարդկության դեմ  ուղղված ծանրագույն հանցագործություն՛՛:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ