ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես եւ սպասվում էր, Աժ-ն այսօր պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ հրավիրել էր արտահերթ նիստ, որի ընթացքում 113 կողմ, զրո դեմ, զրո ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող ԱԺ-ի հայտարարությունը:
Հայտարարությամբ կոչ է արվում միջազգային կառույցներին պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Հայտարարությունից հետո խորհրդարանում տեղի ունեցավ փակ խորհրդակցություն` առանց լրագրողների ներկայության:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
