ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ` ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՎ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
Արխիվ 12-16ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ` ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՈՎ Է
ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐՑԱԽԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ
ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից այսօր «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց այն լուրերը, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100- ամյակի տարելիցին, Արցախի նախագահի Բակո Սահակյանը Երեւանում չի լինելու: Պատճառը, ըստ մամլո խոսնակի, այն է, որ Արցախում բացվում է մի մեծ հուշակոթող` նվիրած Հայոց ցեղասպանությանը: «Ամբողջ Արցախը մասնակցելու է հուշակոթողի բացմանը: Բնականաբար, Արցախի նախագահը եւս ցանկանում է մասնակցել հուշակոթողի բացմանը: հասկանում ենք, որ ամենատարբեր միջոցառումները լինելու են Երեւանում, բայց Արցախն անտեսելը մի քիչ ճիշտ չի լինի»,- մանրամասնեց պրն Բաբայանը:
Հուշակոթողն իրականում զանգակատուն է, որտեղ Դավիթ Բաբայանի խոսքով ամփոփված են լինելու Երեւանի ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բերված մեր նահատակների մասունքները
Անդրադառնալով այն լուրերին, թե Բակո Սահակյանի` Երեւան չգալը պայմանավորված է սահմանում տիրող լարված իրավիճակով ( չի բացառվում, որ Ադրբեջանը հերթական եւ գուցե մեծամասշտաբ «անակնկալ» մատուցի), մամլո խոսնակն այսպեա արձագանքեց. «Թշնամին ակտիվություն ցուցաբերի, բանակը պատրաստ ցանկացած դեպքում կասեցնի ցանկացած ագրեսիա»:
Իսկ թե Արցախն ինչ կազմով է ներկայանալու ապրիլի 24-ին, պրն Բաբայանը դժվարացավ պատասխանել. «Դե կասեն էլի, ես տեղյակ չեմ: Կլինեն, երեւի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
