ԲՀԿ-Ն ԿՄԻԱՆԱ՞ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼ- ՆՍՏԱՑՈՒՅՑԻՆ
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ն ԿՄԻԱՆԱ՞ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՑԱԴՈՒԼ-
ՆՍՏԱՑՈՒՅՑԻՆ
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, ԲՀԿ-ն իր ուշադրության կենտրոնում կպահի մի խումբ ազատամարտիկների նստացույց-հացադուլը` ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի ու «Հիմնադիր խորհրդարան»-ի մի քանի անդամների: Եվ եթե լինի օրենքի խախտում, ԲՀԿ-ն կահազանգի:
Փաստորեն, ԲՀԿ-ն այս կերպ սատարում է «Հիմնադիր խորհրդարան»-ին ու նրա ձերբակալված անդամներին: Բացի խնդիրը ուշադրության կենտրոնում պահելուց` ԲՀԿ-ը հնարավո՞ր է եւս միանա «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների համար հայտարարված հացադուլ- նստացույցին:
«Իրավունքի» հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանն ասաց, որ անձամբ ինքը չի միանա հացադուլին: «Իսկ կուսակցության տեսակետը չեմ ասում (հավանաբար, նկատի ունի, որ տեղյակ չէ` խնդրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ը-խմբ.)»,-ասաց Մախսուդյանը:
Այլ հարցերի պատասխան ստանալ չհաջողվեց, քանի որ Վահագն Մախսուդյանը մեկնում էր հոգեհանգստի արարողության:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
