Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտում է գենդերային տեսությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 12-16

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտում է գենդերային տեսությունը. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


62832

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտում է գենդերային տեսությունը, որը նվազեցնում տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերությունը: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեցին բանախոսներ “Համահայկական ծնողական կոմիտե” նախագահ Արման Բոշյանը, գրող հրապարակախոս Լիա Ավետիսյանը, ՀՀ պետական և հասակակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ` Կարինե Դանիելյանը:

Հղումները` 
http://www.christianpost.com/news/pope-francis-denounces gender-theory-that-diminishes-differences-between-men-and-women-137635/http://www.catholicnews.com/data/stories/cns/1501612.htmhttp://www.catholicnews.com/data/stories/cns/1500255.htm

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը իր ելույթում խոսեց ընդդեմ գենդերային տեսության, որը ձգտում է անտեսել կամ նվազեցնել տղամարդկանց եւ կանանց միջեւ տարբերությունը հասարակության մեջ: Նա նաեւ կոչ է արել Եկեղեցուն սկսել ավելի շատ լսել կանանց կարծիքները:

«Տարբերությունից ազատվելը դա խնդիր է, այլ ոչ թե լուծում», – ասաց Ֆրանցիսկոսը չորեքշաբթի Վատիկանում անց կացրած ընդհանուր հանդիպման ժամանակ, ըստ կաթոլիկ լրատվական ծառայությունը:

Նա ասաց. «Ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ արդյո՞ք այսպես կոչված գենդերայինտեսությունը վրդովմունքի եւ հրաժարականի արտահայտություն չէ, որն ուղղված էսեռական տարբերակումը ոչնչացնելու, քանի որ այլեւս չգիտի, թե ինչպեսհամակերպվել դրա հետ»:

Քահանայապետը ասել է, որ հասարակությանը սպառնում է «հետ գնալու» վտանգը, եթե այն տղամարդու եւ կնոջ հատկանիշներն ընդունում է որպես ճկուն սոցիալական հայեցակարգ:

Ֆրանցիսկոսն ասել է, որ, մի կողմից, ժամանակակից մշակույթը բացել է նոր ուղիներ տղամարդկանց եւ կանանց համար, որպեսզի հասկանան միմյանց, բայց, մյուս կողմից, «շատ կասկածներ ու սկեպտիցիզմ» է բերել:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կենտրոնացել է տղամարդկանց եւ կանանց հարաբերությունների, եւ մերժել բացատրությունը, որ Աստված կոչ է անում հպատակման:

«Տղամարդը եւ կինը կրում են Աստծո պատկերը եւ նմանությունը ոչ միայնանհատապես, այլեւ միասին: Աստծո ծրագրում սեռական տարբերակման նպատակ ոչթե հպատակումն է, եւ շփումն ու սերնդի շարունակությունը: Այս փոխադարձությունըբերում ներդաշնակություն եւ մարդկային ընտանիքի հարստացում», – ասաց Ֆրանցիսկոսը, ինչպես հաղորդում է Վատիկանի կայքը:

Նա, սակայն, հավելել է, որ կան նաեւ համառ խնդիրներ, եւ կոչ է արել տղամարդկանց եւ կանանց սովորել է խոսել միմյանց եւ «հարգանքի եւ սիրել միմյանց»:

«Ներկայումս, մենք պատասխանատվություն ենք զգում կանանց համար ավելին անելու,իրենց ձայների կշիռն ու հեղինակությունը հասարակության մեջ եւ եկեղեցումճանաչելու » , - շարունակեց Հռոմի Պապը:

«Մենք նաեւ պետք է հարցնենք ինքներս մեզ, թե ինչ չափով է հասարակության՝ առ Աստված հավատի կորուստը կապված այդ ուխտի ճգնաժամի հետ: Եկեղեցուն եւ բոլոր հավատացյալներին եւ նրանց ընտանիքներին առաջ կանգնած է խնդիր՝, է կրկին բացահայտել Աստծո ծրագրի գեղեցկությունը, իր պատկերի հետքը տղամարդու եւ կնոջ միջեւ պատվիրանում»:

Քահանայապետը պնդում է, որ եկեղեցին պետք է անի «շատ ավելին հօգուտ կանանց», եւ համոզվի, «որ կանանց ոչ միայն ավելի շատ են լսում, այլ նաեւ, որ իրենց ձայնը ունի իրական կշիռ, հեղինակություն հասարակության մեջ եւ եկեղեցում»:

Ֆրանցիսկը նախկինում էլ էր ելույթ ունեցել ընդդեմ գենդերային տեսության, իսկհունվարին հայտարարեց, որ դպրոցում դրա պարտադիր ուսուցումը կարելի էհամեմատել նացիստների՝ երեխաներին իրենց սկզբունքները ներշնչելու հետ:

Նկարագրելով գենդերային տեսությունը ինչպես «գաղափարական գաղութացում, որը փորձում է ոչնչացնել ընտանիքը», նա քսանամյա վաղեմության օրինակ բերեց իր հայրենի Արգենտինայից: Ֆրանցիսկը հիշեց, որ մի պաշտոնյայի առաջարկել էր վարկ աղքատ երեխաների համար դպրոց կառուցելու համար, բայց միայն այն պայմանով, որ նա համաձայնի է աշակերտներին գենդերային տեսությունը դասագրքեր նշանակել:

«Ինչու՞ եմ ես ասում գաղափարական գաղութացում: Որովհետեւ նրանք օգտագործումեն մարդկանց աղքատությունը իրենց կամքը երեխաների թելադրելու համար: Բայց սանորություն չէ: Անցյալ դարի բռնապետությունը նույնն էր անում; նրանք եկան իրենցվարդապետությամբ: Մտածեք Բալիլլայի մասին: Մտածեք Հիտլերի երիտասարդությանմասին», - ասել է Հռոմի Պապը:

 

ՄԱՆՐԱՄԱՍՆ ՏԵՍՆՅՈՒԹՈՒՄ

 

 

 

 

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ