Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Рядом с «Маленькими трагедиями» Пушкина есть и очень реальная трагедия... Антонян Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

«....ՑԵՂԴ ԿՎԵՐԱՑՆԵՄ».ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ՎԱՇԽԱՌՈՒԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՈՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«....ՑԵՂԴ ԿՎԵՐԱՑՆԵՄ».ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ՎԱՇԽԱՌՈՒԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ  ԶՈՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Իրավունքի» խմբագրություն էր դիմել   քաղաքացի Նարինե Պետրոսյանը, ով իր  ընտանիքով դարձել է  վաշխառուական բանդայի զոհ:

2011 թ-ին դեկտեմբերին` Ամանորից առաջ, տիկին Նարինեն իր որդու` Դավիթ Պետրոսյանի գրպանից  պատահաբար  գտնում է իր տանն առնչվող առուծախի  փաստաթղթեր: Որդու հետ զրույցից Նարինե Պետրոսյանը պարզում է, որ նա ինչ-որ կռվի մեջ է ընկել: Այնպես է ստացվել, որ որդուն այդ «ռազբորկայի» ժամանակ սխալ են հանել եւ պահանջել մեծ գումար: Քանի որ Դավիթը առձեռն այդքան գումար չի ունեցել, կռվի մասնակիցները նրան առաջարկել են համագործակցել վաշխառուի հետ, ով գրավի դիմաց նրան գումար կտա: Որպես գրավ` Դավիթ Պետրոսյանը մորից` Նարինե Պետրոսյանից գաղտնի, տունը գրավ է դրել 55.000 դոլարի դիմաց: «Բայց հարցն այն է, որ տունը որդուս անունով չի եղել, անգամ նա գրանցված չի եղել այդ տանը: Ես եմ եղել սեփականատերը»,- մանրամասնում  է մեր զրուցակիցը:

Տիկին Պետրոսյանին հաջողվում է տղայի միջոցով իր տուն կանչել «տոկոսով» փող տվողներին` վաշխառու Վարդան Հերոյանին ու միջնորդին` Արտյոմին եւ փորձել նրանց հետ համաձայնություն գալ, սակայն ապարդյուն:  Վաշխառուն ու միջնորդն ամեն կերպ փորձել են հավատացնել, թե  Նարինեի որդու`  Դավիթի հետ, բիզնես գործունեություն  են ծավալել` «կիսովի» ձեւով:  «Մենք ի՞նչ վատություն ենք արել, էս ձեւով  գումար ենք աշխատում: Մենք լավություն ենք արել»,- արդարացել է    վաշխառուն:

Իր ներքին ձայնին  լսելով`  տիկին Նարինեն  իր տան մեջ տեղի ունեցող ամբողջ զրույցը երկու հեռախոսով ձայնագրել է, չնայած այդ ձայնագություններն այդպես էլ  դատարանները հաշվի չառան:

Մինչ դատարան դիմելը,  Նարինե Պետրոսյանը քննչական կոմիտե է ուղարկում վաշխառուի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, բայց մտավախություն ունենալով, որ գործը կկոծկեն, չի ասում, որ  երկրորդ ձայնագրությունն էլ կա:  Մտավախությունն արդարանում է. քննչական կոմիտեից  Նարինե Պետրոսյանին  հայտնում են, որ ձայնագրությունը  սխալ է, ավելին` դատական ոչ մի ատյանում ձայնագրության մասին ոչինչ չխոսվեց:  Այդ ընթացքում նաեւ պարզում է, որ իր վարձած փաստաբանները` Սարգիսն ու Արթուրը, վաշխառուական շղթայի  մի մասն են:  «Ես նաեւ  հասկացա, որ  տղայիս գլխին այդ ռազբորկան էլ է սարքած` փող  պոկելու համար»,- վստահ է Նարինեն:

2012 թ-ին Նարինե Պետրոսյանը դիմում է դատարան: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանը բավարարում է  Նարինե Պետրոսյանի հայցը եւ տան առուվաճառքի կեղծ գործարքը չեղյալ համարում, իսկ կեղծ գործարքին մասնակից երեք հոգու` այդ թվում նաեւ Նարինեի որդում` առաջադրում մեղադրանք: Մինչդեռ վերաքննիչ դատարանը բեկանում է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պատասխանող կողմին  ներկայացնում որպես բարեխիղճ գնորդ: Նարինե Պետրոսյանը վերաքննիչ  դատարանի վճիռը բողոքարկելու համար դիմում է վճռաբեկ դատարան, սակայն գործը վարույթ չի ընդունվում:

Դատական ողջ գործընթացն ավարտվել  է մոտ մեկ շաբաթ առաջ: Այս երեք տարիների ընթացքում եւ մինչ օրս էլ Նարինե Պետրոսյանն ապրում է իր տանը, բայց մտավախություն ունի` մի գեղեցիկ օր իրեն կհանեն իր տանից, քանի որ վաշխառուի հորեղբորը` Արթուր Հերոյանին  վերաքննիչ դատարանը համարել է բարեխիղճ գնորդ: «Իմ խնամքի տակ կա  տարեց հայր եւ անչափահաս անբուժելի աղջիկ: Եթե հայտնվեմ փողոցում, չգիտեմ` որտե՞ղ եմ գնալու»,- մտահոգված ասաց Նարինեն, ով խնդրում է պատկան մարմիններին`  աչքաթող չանել այս անարդարությունը:

Ի դեպ,  Նարինե  Պետրոսյանին ու նրա տարեց հորը  նաեւ ահաբեկել են, դատական գործընթացի ընթացքում էլ` հետեւել: «Վեր ընկի տեղդ, նստի, թե չէ ցեղդ կվերացնեմ»` ահա այս տոնով են խոսել Նարինեի հոր հետ: «Ինձ էլ  վախեցրել: Ես ասել եմ, որ եթե ինձ հետ հանկարծ  մի բան պատահի, մեղավորը  վաշխառուական այդ շղթան  է լինելու»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Տեղեկացնենք, որ Նարինե Պետրոսյանին իրավաբանական աջակցություն է ցույց տվել «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության փաստաբան Թադեւոս Ալեքսանյանը:


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ