ՀԱՅՏՆԻ ԵՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՀԱՅՏՆԻ ԵՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին այս անգամ մասնակցել է մոտ 200 մարզիկ:
46 կգ քաշային կարգում Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Արման Գալստյանը առավելության է հասել Ռաֆիկ Սիմոնյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Նարեկ Շահբազյանն ու Էրիկ Թոխյանը:
48 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Ժիրայր Սարգսյանը, 2-րդը Սարգիս Վարդանյանն է, 3-րդը՝ Դավիթ և Շավարշ Աբգարյանները:
50 կգ քաշային կարգի եզրափակչում դինամոյական Վահե Դավոյանը հաղթանակ է տոնել Սլավիկ Փելեշյանի նկատմամբ: Բրոնզե մեդալներին արժանացել են Արմեն Մաշակարյանն ու Արթուր Բարեյանը:
52 կգ քաշային կարգում հավասարը չուներ Արթուր Բազեյանը: Արծաթե մեդալին արժանացել է Գարե Բարոյանն, 3-րդը Կարեն Սարգսյանն ու Զալիբեկ Համբարձումյանն էին:
54 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Մալաթիայի մարզադպրոցը ներկայացնող Բորիս Կարապետանը վստահ հաղթանակ է տոնել Հրանտ Սարգսյանի նկատմամբ, Տիգրան Սարիբեկյանն ու Դավիթ Քոչարյանն էլ արժանացել են բրոնզե մեդալներին:
57 կգ քաշային կարգում պատվո հարթակի վերին աստիճանին կանգնել է Արման Անտոնյանը, 2-րդը Ժորժիկ Մարությանն էր, իսկ 3-րդը՝ Ներսես Ներսեսյանն ու Արման Հովհաննիսյանը:
60 քաշային կարգի եզրափակչում արթիկցի Կորյուն Աստոյանը առավելության է հասել Տոնի Գալստյանի նկատմամբ: Բրոնզե մեդալակիրներն են Վոլոդյա Նիկողոսյանն ու Գոռ Սարգսյանը:
63 կգ քաշային կարգում ուժեագույնը Սիփան Լևոնյանն էր, ով եզրափակչում հաղթեց Ռաֆայել Սաֆարյանին: Այս քաշային կարգում պատվո հարթակ բարձրացան նաև Վասիլ Հայրապետյանն ու Միհրան Մակարյանը:
66 կգ քաշային կարգի եզրափակչում Ռոբերտ Պետրոսյան առավելության հասավ Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ: Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Մկրտչյանն ու Լևոն Մարտիրոսյանը:
70 կգ քաշային կարգում հավասարը չուներ վանաձորցի Տիգրան Բաղդասարյանը: 2-րդը Զավեն Գաստյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեցին Արամ Մանուկյանն ու Գոռ Ներսիսյանը:
75 կգ քաշային կարգի եզրափակչում միմյանց հետ մրցեցին Նաիրի Մարգարյանն ու Հարություն Ղազարյանը, դժվարին պայքարում հաղթեց Մարգարյանը: Այս քաշային կարգում Արթուր Հովակիմյանն ու Նորիկ Ծառուկյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին: 80 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Աշխատանքի հերթափոխի մարզադպրոցը ներկայացնող Հրաչ Ավոյանը: 2-րդը Յուրա Պապիկյանն էր, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Սարգիս Քուրքչյանը և Արման Մնացականյանը:
Եվ վերջապես գերծանր քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Սուրեն Խուդաբաշյանը, 2-րդը Էդմոն Մեսրոպյանն էր, իսկ պատվո հարթկի 3-րդ աստիճանին կանգնեցին Արսեն Հարությունյանն ու Սահակ Սահակյանը:
Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը մայիս ամսին Լվովում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Տեղեկատվությունը տրամադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
