ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Օրերս Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում ՍԻՄ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը վերընտրվեց ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի Կրթության եւ գիտության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում:
Նույն օրը Հայկ Բաբուխանյանը պարգեւատրվեց Գրողներիր միությունների միջազգային ընկերակցության (քաղաք` Մոսկվա) կողմից` «Նիկոլայ Վասիլեւիչ Գոգոլ» մեդալով:
Սույն մեդալով ԱՊՀ երկրների քաղաքացիները պարգեւատրվում են մշակույթի զարգացման, քաղաքացիական աշխարհայացքի ձեւավորման, ինչպես նաեւ ռուսալեզու գրականության զարգացման մեջ ականավոր ներդրում ունենալու համար:
ՄԵՐ ՏԵՂԵԿԱՆՔԸ
Գրողների միությունների միջազգային ընկերակցությունն ստեղծվել է որպես ԽՍՀՄ գրողների միության իրավահաջորդ` 1992թ. մայիսի 14-ին: Հիմնադիրներն են` Ռուսաստանի, ԱՊՀ մի շարք երկրների գրողների 37 կազմակերպություններ: 2001-2009թթ. ընկերակցության գործադիր կոմիտեն ղեկավարում էր Սերգեյ Միխալկովը, այնուհետեւ` Իվան Պերեւերզինը: Ընկերակցության աշխատանքներում մեծ դերակատարում ունի ԽՍՀՄ աշխատանքի հերոս, հայտնի գրող Յուրի Բոնդարեւը:
