ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԶԻԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՎԻՆ ՀՆՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԸ (տեսանյութ)
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՐԶԻԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՎԻՆ ՀՆՉԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԸ (տեսանյութ)
Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրվա պարգևատրման արարաղությունը աչքի ընկավ ուշագրավ դեպքով: 62 կգ քաշային կարգում երկրորդ տեղը գրավել է Հայաստանի ներկայացուցիչ Վոլոդյա Սարգսյանը, իսկ ոսկե մեդալը բաժին էր հասել Ադրբեջանի ներկայացուցիչ՝ Քամրան Ասքարովին: Այսպես, պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: 62 կգ քաշային կարգում հաղող ճանաչված Ասքարովի պատվին Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Հատկապես ուշագրավ էր, որ ադրբեջանցի մարզիկը ձեռքը սրտին լսում էր իր պատվին հնչեցրած հայկական օրհներգը, կամ Ասքարովը պարզապես անուշադիր էր, կամ էլ մինչեւ հիմա չգիտի իր երկրի օրհներգը, ամեն դեպքում այս անզգուշությունը կարող է թանկ նստել Ասքարովի վրա, հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումն ու վարած քաղաքականությունն նման հարցերում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
