ԼԻՏՎԱՑԻ ԳՐՈՂԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
Արխիվ 12-16ԼԻՏՎԱՑԻ ԳՐՈՂԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ
Հայաստանում է լիտվացի գրող-հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ ՄԱՐԻՏԵ ԿՈՆՏՐԻՄԱՅՏԵՆ, ով այսօր ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ կողմից արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի եւ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի` հայ գրականությունն արտերկրում տարածելու եւ Լիտվայի ընթերցասեր հանրությանը թարգմանաբար ներկայացնելու, հայ-լիտվական գրական-թարգմանական կապերը զարգացնելու եւ ամրապնդելու գործում ունեցած զգալի ավանդի համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական գրական կապերի խորացմանը եւ այդ ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքներին: ՀՀ մշակույթի նախարարը բարձր է գանհատել հայ-լիտվական մշակութային սերտ կապերը, դրանք դիտարկելով որպես հետագա համագործակցության ամուր երաշխիք:
Մարիտե Կոնտրիմայտեն անդրադարձել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո եւ արցախյան պայքարի ընթացքում իր կողմից իրականացված հասարակական գործունեությանը, 2007 թվականին ԱՊՀ եւ Բալթյան երկրների գրողների, թարգմանիչների եւ հրատարակիչների համաժողովին մասնակցությանը, ինչպես նաեւ ներկայացրել սույն այցի մանրամասները:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
