Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

«ՈՐՏԵՂԻՑ ԿՄՏՆԻ, ՈՐՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ, ԿԱՐԵՎՈՐ ՉԷ...» ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

«ՈՐՏԵՂԻՑ ԿՄՏՆԻ, ՈՐՏԵՂԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ, ԿԱՐԵՎՈՐ

ՉԷ...» ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԹՈՒՐՔԻԱՅԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

 

 

Կարտասանի՞ արդյոք Օբաման ցեղասպանություն բառը, թե ոչ հատկապես Հռոմի պապի ապրիլի 15-ին Սուրբ Պետրոս եկեղեցում մատուցած պատարագից հետո, որտեղ կաթոլիկ աշխարհի առաջնորդը երկու անգամ արտասանեց ցեղասպանություն բառը, ՀՀ ԱԳ փոխնախարար ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ նա չի կարող կանխատեսել այս կամ այն  պետության ղեկավարի արվելիք հայտարարությունները. «Բայց, ինչ վերաբերում է Հռոմի պապի հայտարարության ուժգնությանը, ապա դրա հետ կապված ԱԳ նախարարությունը տվել է իր պատասխանը, այդ շրջանակից ավել, ես ոչինչ չեմ կարող ասել: Անշուշտ ողջոնում ենք, շատ կարեւոր քայլ էր, վատ ժխտողականության դեմ պայքարին: Հուսանք, որ նմանօրինակ հայտարարություններից, ընդունվող բանաձեվերից ու տարբեր երկրնեի կողմից ստացած պատգամներից թուրքական կառավարությունը համապատասխան հետեւություններ կանի»,- ասաց Կ. Նազարյանը:

Էրդողանի այն  հայտարարությունը, թե հայերի ամեն մի ասած իրենց մի ականջից մտնում է մյուսից դուրս գալիս, կարելի է ասել, որ նույնիսկ Հռոմի պապի մակարդակով իրականացված իրողությունը եւս նման վերաբերմունքի կարժանանա, ԱԳ փոխնախարարն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ, թե դրանից հետո անգամ, որտեղից կմտնի, որտեղից դուրս կգա թուրքական կառավարությունում այդ ամենը, բայց Հռոմի պապը խոսել է մեկ միլիարդից ավել կաթոլիկ հավատացյալ ժողովրդի անունից, որոնք շատ կարեւոր ու հստակ պատգամներ են, ուղղված ժխտողականությանը, եւ հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը»:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ