ԶՈՐԱՄԱՍԻ ՊԵՏԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
Արխիվ 12-16ԶՈՐԱՄԱՍԻ ՊԵՏԸ ՎԱՃԱՌԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
«Իրավունքը» «Դատալեքս»-ից տեղեկանում է, որ Գրիգորի Նադիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ 54574 զորամասի հրթիռա-հրետանային սպառազինության պետ` պաշտոնատար անձ, կատարել է իշխանազանցություն, 2010թ մարտ-նոյեմբեր ժամանակահատվածում «Նուբարաշեն» հրաձգարանի ղեկավարման կետի աշտարակի մոտակայքից գտած ռազմական գույք հանդիսացող 1 հատ ՍԿ լրակազմ զրահաբաճկոնի, 1 հատ զրհաբաճկոնի դատարկ պայուսակի, 2 հատ կևլարե սաղավարտների փաստի մասին սահմանաված կարգով ՀՀ ՊՆ 54574 զորամաս հրամանատարին տեղեկացնելու, որից հետո դրանք սպառազինության վարչության պահեստ տեղափոխելու փոխարեն ռազմական գույքը տեղափոխել և պահել է իր ավտոտնակում, այնուհետև նյութական օգուտ ստալանու մոլուցքով տարված, ցուցաբերելով անձնական շահագրգռվածություն, անցել պաշտոնական լիազորությունների սահմանը` վաճառել է ռազմական գույքը:
Բացի վերոնշյալը, Գրիգորի Նադիրյանը հանդիսանալով պաշտոնատար անձ` զորամասի ստորաբաժանումներում սպառազինության տեխնիկական վիճակը պարզելու նպատակով չի կատարել ստուգումներ, իր զինվորական պարտքն ու գործառնական պարտականությունները կատարելու փոխարեն ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որով էական վնաս է պատճառել ծառայության շահերին:
Մեղադրյալի փաստաբան Գառնիկ Թորոսյանն «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ գործով տեղի է ունեցել մի քանի դատական նիստ, սակայն իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
