Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Рядом с «Маленькими трагедиями» Пушкина есть и очень реальная трагедия... Антонян Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ԼԵԴԻ ՀԱԿՈԲԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԿՐԿԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐ

Արխիվ 12-16

ԼԵԴԻ ՀԱԿՈԲԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԿՐԿԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐ


15 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբի եղբորոդուն օրեր առաջ տեղափոխել են «քաղաքացիական հիվանդանոց, նա առողջական, ավելի կոնկրետ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի`կարիք կա ստենդավորման»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ստեփան Հակոբյանի հայրը` Սիմոն Հակոբյանը:

Հավելելով, որ երեկ, սակայն, նրան կրկին տեղափոխել են կալանավայր:

Դիմելո՞ւ են արդյոք ՄԻԵԴ, սպանության համար դատապարտվածի հայրը մասնավորապես նշեց.«Դեռ պարզ չի, կարեւորը հիմա տղայիս առողջությունն է»:


Հիշեցնենք, որ Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան՝ 26-ամյա  Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով, նույն վայրում կրակոցներից մահացել է նաեւ անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը: Զատիկյանը  մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Սեդրակ Զատիկյանի սպանությունը Արսեն Առուշանյանին պատվիրելու համար։ Վերաքննիչ դատարանը մերժել է բեկանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Հակոբյանին դատապարտելու վերաբերյալ կայացրած վճիռը եւ նրան չի արդարացրել: Մյուս կողմը եւս դիմել էր Վերաքննիչ դատարան՝ պահանջելով ցմահ ազատազրկում Ստեփան Հակոբյանի նկատմամբ, այդ դիմումը եւս մերժվել է: Վճռաբեկ դատարանը դիմումը վարույթ չէր ընդունել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ