«ՉԿԱ ՀՍՏԱԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՔԱՆԻ ՄԻԳՐԱՆՏ ԿԱ ՌԴ-ՈՒՄ».ԵԳԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«ՉԿԱ ՀՍՏԱԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ
ՔԱՆԻ ՄԻԳՐԱՆՏ ԿԱ ՌԴ-ՈՒՄ».ԵԳԱՆՅԱՆ
«Գուցե մեր միգրանտների վիճակը, համեմատած ԵՏՄ-ին չանդամագրված այլ երկրների միգրանտների հետ, մի փոքր լավ լինի, սակայն էական փոփոխություն չի լինի: Այսինքն լրջորեն սպասել, որ ՌԴ-ում գտնվող մեր միգրանտների վիճակը կբարելավվի, անիմաստ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ժողովրդագիր, փորձագետ Ռուբեն Եգանյանը:
Բանախոսը այն կարծիքին է, որ ՌԴ մեկնողները պետք է մի փոքր սպասեն. «քանի որ ներկայումս ՌԴ-ում տնտեսական խնդիրների և արտարժույթի տատանման պատճառով աշխատատեղերը քչացել են: Եվ, ընդհանրապես լավ կլիներ, որ ՌԴ-ն համաներում հայտարարեր և հայ միգրանտների արգելանքը հաներ»:
Եգանյանը նշեց, որ չկա հստակ վիճակագրություն, թե ներկայումս քանի հայ միգրանտ կա ՌԴ-ում և քանիսի մուտքն է արգելված: Ըստ նրա՝ «դա պայմանավորված է նրանով, որ շատ քաղաքացիներ միգրացիայի ակտերի գրանցման գրասենյակ չեն դիմում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
