ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԴԵՍՊԱՆ ԴԱՐՁԱԾ ԵՂԲՈՐ ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆՆԵՐԸ
Արխիվ 12-16ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ` ԴԵՍՊԱՆ ԴԱՐՁԱԾ ԵՂԲՈՐ
ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆՆԵՐԸ
«Իրավունքը» շարունակում է ներկայացնել բարձրաստիճան անձանց 2014 թ-ի հայտարարագրերը: Այսօր ներկայացնում ենք Չինաստանում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի ունեցվածքը:
Ըստ 2014 թ-ի հայտարագրի` Արմեն Սարգսյանի եկամուտը գոյանում է ոչ միայն նրա աշխատավարձից, այլեւ ֆինանսական այլ միջոցներից: Նախորդ տարի Արմեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 17,000,000 դրամ, 85,000.00 դոլար, 220,000.00 յուան, 7,000 եվրո:
Դեսպանի եկամուտները հարկային տարում կազմել են 200,240.00 յուան, այսինքն (մոտ 220 հազար դոլար) 1,472,585.00 դրամ կենսաթոշակ:
Արմեն Սարգսյանի կնոջ` Սուսաննա Սարգսյանի 2014 թ-ի հայտարարագիրը բավական համեստ է` 2,000,000 դրամ, 20,000 դոլար, 50,000 յուան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
