Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

 

Ընդամենը հաշված օրեր անց Հայաստանն աշխարհին կներկայացնի իր 100-ամյա պահանջատիրության ու հայոց հավաքական ուժի եւս մի հաշվետվություն: Այս օրերին ամենուր` թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում շարունակվում են տարբեր մշակութային միջոցառումներ, երեկոներ ու ցերեկույթներ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս շրջանակում եւս մի միջոցառում տեղի կունենա ապրիլի 20-ին, ժամը` 18:00-ին, «Հայ Արտ» մշակութային կենտրոնում, որտեղ կկայանա լուսանկարիչ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Հավերժի ուղի» խորագիրը կրող լուսանկարչական աշխատանքների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանությանն առնչվող լուսանկարների վերականգնված տարբերակների ցուցահանդեսը:

Նշենք, որ ցուցահանդեսն իրականացվում է AAD.AM կայքի նախաձեռնությամբ: Ի դեպ, սա Գ. Սարգսյանի առաջին համատեղ նախաձեռնությունը չէ AAD.AM-ի հետ, քանի որ նրանց նախորդ` «Գարնանային ժպիտ» անվամբ նախագիծ-ֆոտոշարքը, նույնպես մեծ արձագանք գտավ լայն հանրության շրջանակներում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ