Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ


Թբիլիսիում շարունակում է ընթանալ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 7 ծանրորդ եւ 3 ծանրորդուհի:
Մեր մարզիկներից առաջինն իր ելույթները սկսեց 56 կգ քաշային կարգում հանդես եկող Սմբատ Մարգարյանըª երկամարտի 259 կգ (113+146) արդյունքով նվաճելով արծաթե մեդալ: 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի գործող փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյանը, ով սակայն այս մրցաշարում մեդալ չնվաճեցª երկամարտի 312 կգ (137+175) արդյունքով գրավելով չորրորդ տեղը: Այն դեպքում, երբ նախորդ տարի հայ մարզիկը արծաթե մեդալակիր էր դարձել երկամարտի 315 կգ (140+175) արդյունքով: Նույն քաշային կարգում հանդես եկող Ռուստամ Կարապետյանը նույնպես մեդալ չնվաճեց եւ երկամարտում հավաքելով 308 կգ (138+170)ª գրանցեց 6-րդ արդյունքը:
Իսկ երբ մրցահարթակը տրամադրվեց հայ ուժեղագույն ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին, Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը այս մրցաշարում: 77 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրանը երկամարտում գրանցեց 351 կգ արդյունքª դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն: Իսկ 19-ամյա Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 350 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ Անդրանիկը երկու տարի դադարից հետո վերադարձավ մրցահարթակ, քանի որ որակազրկվել էր` խթանիչներ օգտագործելու համար: Չնայած դրանª հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը 164 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, երբ Մարտիրոսյանը եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Վիկտոր Գեցը 160-ական կգ ցուցանիշով բաժանեցին 2-3-րդ տեղերը:
Մինչ մրցաշարին մեկնելը, Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշել էր, որ մրցաշարին մասնակցելու է նաեւ Առաքել Միրզոյանը, վերջինս սակայն Թբիլիսի չի մեկնել, ինչի պատճառները դեռ հայտնի չեն:
Իսկ ահա կանանց մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչըª Աննա Գովելյանը հանդես եկավ 53 կգ քաշային կարգում եւ երկամարտում գրանցեց 178 կգ (81+97) արդյունք ¥6-րդ տեղ¤: Հայաստանի մյուս ներկայացուցչուհինª Իզաբելա Յայլյանը նույնպես բավարարվեց 6-րդ տեղով:
Ապրիլի 18-ին մրցահարթակում կլինեն Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ, ժամը 11:00-13:00), իսկ ժամը 14:00-16:00-ին պայքարի մեջ կմտնի Հռիփսիմե Խուրշուդյանը ¥+75կգ):

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ