ԱՆԿԱՐԱՆ ԲՐՅՈՒՍԵԼԻՆ(ԵԽ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԵԽ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ԱՆԿԱՐԱՆ ԲՐՅՈՒՍԵԼԻՆ(ԵԽ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՅԻ` ԵԽ-ԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վախեցիր կատաղած ոչխարից, նա կծոտում է բոլորին անխտիր:
ԳԱԼԻՊՈԼԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ` Թուրքիայի նկատմամբ կիրառվող ճնշումները ցույց են տալիս, որ աշխարհը Գալիպոլիի ճակատամարտում կրած պարտությունից 100 տարի հետո հայերի հաշվին ուզում է ռեւանշի հասնել:
% % %
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԻՍՐԱՅԵԼԻՆ
(ԻՍՐԱՅԵԼԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄ
ՆԱՀՄԱՆ ՇԱՅԻ "ԹՈՒՐՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՏԱՂԵԼ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԱՉՔ ՉԵՆՔ ՓԱԿԻ 100 ՏԱՐԻ ԱՆՑ" ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թուրքերը կկատաղեն, քացով կխփեն, բայց հետո անպայման կքծնեն, դա թուրքական դիվանագիտական հին սովորույթ է:
ՄԵՐ ՔՈՒԹԻԿԻ ՀԱԼԻՆ Ա
Կինոլոգների ասոցիացիայից հայտնում են, որ Էրդողանը Հռոմի պապի ելույթից հետո էն օրն ա ընկել, որ Ալիեւը ձեռքից հաց չի վերցնում:
% % %
ԼՌՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ
Ըստ "Մարմարի աշխարհի"` Քիմ Քարդաշյանը Հայաստանի իր հնգօրյա այցով շոու-բիզնեսի բնագավառում նույնիսկ ոչ մի բառ չարտասանելով` քարը քարի վրա չթողեց:
% % %
ԿԱՐԵՎՈՐԸ ՉԱՓԸ ՉԷ, ՈՐԱԿՆ Է
Ըստ Հայ դատի գրասենյակի` փոքրամարմին Քարդաշյանը իր հայաստանյան հնգօրյա այցով Հայ դատի համար այնքան գործ արեց, որքան ՀՅԴ Գերագույն մարմինը 125 տարում չարեց:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
