ԱԴԱՄ ԲԱՐՐՈՆ "ԱՎԵ ՄԱՐԻԱՅԻ" ԵՎ "ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱՅԻ" ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԱՐԱԾԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
Արխիվ 12-16ՀՆՉՅՈՒՆՆԵՐԸ ԿՏԱՐԱԾԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ
Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի կունենա ֆրանսահայ անվանի օպերային մեներգիչ ԱԴԱՄ ԲԱՐՐՈՅԻ (Մուրադ Ամիրխանյան) մենահամերգը` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ա. Բարրոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարի "Ավե Մարիան" եւ Կոմիտասի "Տեր ողորմեան":
Երկու ստեղծագործություներն էլ օպերային մեներգիչը կկատարի "Մանջութ" լարային նվագարանի ուղեկցությամբ: Ադամ Բարրոն պատրաստվում է նաեւ համերգով հանդես գալ Փարիզում, որտեղ նրա հետ ելույթ կունենան հայ եւ արտասահմանցի օպերային արտիստներ: Հենց Փարիզում էլ նախատեսված է ներկայացնել Պ. Սեւակի "Անլռելի զանգակատուն" պոեմը` ֆրանսերենով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների եւ առաջիկա ծրագրերի շուրջ "Իրավունքը" զրուցեց Ադամ Բարրոյի հետ:
"ԵԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՍԵԼՈՒ,
ՈՐ ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ"
-Լինել ծագումով հայ եւ ֆրանսաբնակ` եւ Հայրենիքի ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ոչինչ չանել` աններելի կլիներ ինձ համար: Միանգամից ինձ մոտ գաղափար առաջացավ, որ պետք է իրականացնեմ յուրօրինակ մի ծրագիր` զոհերի հիշատակը վառ պահելու համար: Չէ որ նրանք անմեղ քրիստոնյա էին: Որոշեցի իմ երգերի բարձր հնչյունները տարածել Ծիծեռնակաբերդի բարձունքում: Միջոցառումն ինձ շատ է հուզում, հույս ունեմ, որ այն լավ կանցնի` ամիսներ շարունակ պատրաստվել եմ: Պետք էր, որ այս օրերին լինեի Հայաստանում, որտեղ եկել եմ նաեւ էներգիա ստանալու եւ խոնարհվելու: Եկա Հայաստանին ասելու, որ ես քո զավակն եմ եւ ուրախությամբ հայտնելու, որ այդ զավակը օտար երկրում մեկ անգամ եւս, ըստ արժանվույն, կներկայացնի հայկական երգը: Մի քանի տարի առաջ Ցեղասպանության մասին այլ ձեւով էինք խոսում, իսկ այսօր` այլ: Հասկացել ենք, որ պետք է լինենք կրթված, կարողանանք չհրամայել, այլ` պահանջել, հիշենք եւ պահանջենք:
100 ՄԵԽԱԿՆԵՐՈՎ ՈՒ 100 ՓՈՒՉԻԿՆԵՐՈՎ
Ա. ԲԱՐՐՈՆ ԿԳՆԱ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
-Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կգնամ 100 մեխակներով, որոնք կդնեմ անմար կրակի մոտ եւ 100 կարմիր փուչիկներով, որոնք "Ավե Մարիա" եւ "Տեր ողորմյա" երգերից հետո բաց կթողնվեն երկինք: Առաջին երգը երգելու եմ քնարի նվագակցությամբ, իսկ երկրորդը` դուդուկի: Ցանկացա, որ հայ երգը ներկայացվի յուրօրինակ ձեւով:
Զրույցը`
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
