Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Рядом с «Маленькими трагедиями» Пушкина есть и очень реальная трагедия... Антонян Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

"ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԶԶՎԱՆՔ, ՆԵՎՐՈԶ, ՍԹՐԵՍ ՊԵՏՔ ՉԷ"

Արխիվ 12-16

"ՄԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ԶԶՎԱՆՔ, ՆԵՎՐՈԶ, ՍԹՐԵՍ ՊԵՏՔ ՉԷ"


Սովորաբար թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին կայացած "Արտավազդ" ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը հաջորդող օրերը թատերական դաշտում լինում են բուռն ու ուղեկցվում սկանդալներով: Այս տարի էլ բացառություն չէր: Դրանցից առանձնացնենք "Լավագույն դրամատուրգ" անվանակարգում դատարկ ծրարների փաստը, որին "Իրավունքը" հաճախ է անդրադառնում: ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նույնպես անհանգստացնում է այդ խնդիրը:

"ԹԱՏՐՈՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ
ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻՑ"

-Կարծում եմ` Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի նման դրամատուրգներն այն շեմին են, որ կարող են իսկապես շշմելու գործեր գրել: Բայց ի՞նչն է այսօրվա  դրամատուգիային ճնշող հանգամանքը, վիճակը բերում է մի կողմից չարություն, մյուս կողմից` անտարբերություն: 2 գործոնն էլ դրամատուրգիայի համար չէ: Միշտ ասել եմ` դրամատուրգը, եթե գրում է վատի մասին, անպայման պետք այդ մարդկանց սիրի, այլապես դառնում է զզվելի ազգի ու զզվելի մարդու մասին գործ:  Սա շատ նուրբ հոգեբանական գործոն է: Միշտ ասել եմ` թատրոնի զարգացումը կախված է ժամանակակից` տեղի դրամատուրգիայից: Ո՛չ ռուսական, ո՛չ ֆրանսիական, ոչ էլ` արեւելյան ժամանակակից դրամատուգիան չի կարող մեր թատրոնը զարգացնել:

"ԱՅՍՕՐ ԷԼ ՀՈ ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞"


-Գուցե դա գալիս է նրանց, որ գրողները ստվերում են ու նախկին համբավը չունեն:
- Քիչ է լինել գրող, պետք է լինել դրամատուրգ: Մեծ հաճույքով կարդում եմ Գուրգեն Խանջյանի պատմվածքները, մեծ բավականություն եմ ստանում, բայց դա քիչ է: Այսօր ի՞նչ է հարկավոր մեր հանդիսատեսին, սա է կարեւոր: Զզվանք, նեւրոզ, սթրես պետք չէ մեր հանդիսատեսին: Նախ` պետք է գեղեցիկը, լավը տեսնել, հետո` նոր ասել, թե ինչն է վատը: Հիշում եմ` գեղանկարիչ Դմիտրի Նալբանդյանը, ով մեծամեծներին էր նկարում` Ստալին, Լենին, Խրուշչով, եկավ ժամանակ, որ նապաստակներ սկսեց նկարել, այդ ժամանակ արդեն մեծամեծները մահացել էին: Հարցրին, թե ինչու, ասաց` եկել է նապաստակների ժամանակը: Այսօր էլ հո նապաստակների ժամանակը չէ՞, որ նապաստակների մասին պիեսներ գրեն, պետք է լուրջ, գեղեցիկ գործեր գրել, մարդու մասին գրել, մարդուն չնսեմացնելով, այլ հիշեցնելով, թե իրենից ինչ է ներկայացնում, ինչ կարող է դառնալ: Ճնշված եմ ժամանակակից ռուս դրամատուրգիայից, չնայած` արդեն նրանք սկսում են ուրիշ բաներ տեսնել, իսկ մեր դրամատուրգները բռնել են մի ճանապարհ ու "գռռալով" գնում են, այդպես հնարավոր չէ: Իսկ պիեսը ստեղծվում է թատրոնի հետ համատեղ. եթե պիես եմ գրում, պիտի նկատի ունենամ այդ թատրոնն ունի այդ դերասանները, կարո՞ղ է, թե` ոչ: Քանի՞ թատրոն ունենք` մարզերի հետ միասին, ի՞նչ է կատարվում` ֆրանսիական, իտալական, անգլիական ու 1-2 հայկական պիեսներ են բեմադրվում, այն էլ` պետպատվերի շրջանակներում:

"ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ԱԶԴԵՑԻԿ ԼԻՆԻ"

-Պարոն Գասպարյան, հաճախ են բեմադրիչներն ասում, որ ուզում են Հայոց ցեղասպանության մասին ներկայացում բեմադրել, բայց չկան պիեսներ:
- Այո, նույնիսկ այդ մասին գրեցի էլ, ասացի որ ինձ պիես է պետք Ցեղասպանության մասին, բայց արդյունքը` ոչ թե ժամանակագրություն: Այսինքն` թե մեզ վրա ինչպես է ազդել Ցեղասպանությունը: Կարող է լինի մի ընտանիքի կյանք, բայց, ի վերջո, պարզվի, որ իրենց գիտակցության մեջ Ցեղասպանությունը նստած է, այլ կերպ ապրել չեն կարող: Ինձ չի հետաքրքրում, թե 1914 թվականին սա է եղել, իսկ 1915-ին ` նա, դա բոլորս կարդացել ենք ու գիտենք: Գեղարվեստական գործը պետք է ազդեցիկ լինի: Անընդհատ մենք հիշում ենք Ցեղասպանությունը ու հիշելու ենք` դա ազդում է մեր ապրելակերպի վրա: Չեմ ասում, որ մոռանանք, դա գեներով է գալիս,  այդ մասին կա գրականություն, պատմություն, ինստիտուտ: Ինձ հետաքրքրում է այսօրվա մարդը, թե ինչպես է նրա վրա ազդում այդ ամենը: Ասում են, թե մենք դեռ պատերազմի մեջ ենք, հասկանալի է, բայց մարդը վաղը մեռնելու է, ինչո՞ւ ենք դրամատուրգների հետ նրան ազատ ապրելու իրավունքից զրկում ու ճնշում, ոչնչացնում մարդու երեւակայությունը: Որովհետեւ մենք մարդու մասին չենք մտածում: Այս երկրից գնացող մարդն ինձ չի հետաքրքում, այլ` մնացող մարդը: Փախնելը հեշտ է` հայերն անընդհատ փախել են, գաղթական ժողովուրդ ենք, հա փախել ենք: Ուզում եմ պիես գտնել, որը հոգս է տանում, հարց է բարձրացնում, օգնում է մարդկանց ապրել: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը չապրի... Պիտեր Բրուկը մի հետաքրքիր միտք է ասել` երբ ժողովուրդը աղքատության եւ պատերազմի մեջ է, պետք է բարին ու գեղեցիկը ցույց տալ:

"ԻՍԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ ԻՐԵՆ ԸՆԿԱԼՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԿԱՊԻԿ,
ՈՉ ԹԵ` ԱՐՏԻՍՏ"


-Այսօր հաճախ մեծ արձագանք են ստանում թեթեւ, ծիծաղ առաջացնող ներկայացումները, որոնք արժեք չունեն:
- Իսկ գիտե՞ք ինչու արժեք չունեն, որովհետեւ մարդու մասին չեն: Դերասանի երկու ընկալում կա, մեկը` հոգեբանական թատրոնն է, երբ իսկապես ճշմարտություն է ու խնդիր է բարձրացնում պիեսը, դերասանը, ընդհանրապես այդ ներկայացումը: Իսկ մյուսը, որ խնդիր չի բարձրացնում, նրա խնդիրը ջրի վրա է, իսկ դերասանները ոչ թե հոգեբանորեն են դա մատուցում, այլ ընդամենը ցուցադրում են` վատ իմաստով: Այդ դեպքում դերասանն արդեն արտիստ չէ, այլ դեր ասող, իսկ հանդիսատեսը իրեն ընկալում է որպես կապիկ, ոչ թե արտիստ, դրա համար էլ ծիծաղում է ու գնում այդ ներկայացմանը: Չեխովն ասել է` մի՛ իջեցրեք Գոգոլին մինչեւ հանդիսատեսի մակարդակը, հանդիսատեսին բարձրացրեք Գոգոլի մակարդակին: Իսկ մենք անընդհատ, ինչ էլ վերցնենք, իջեցնում ենք:

"ԳԻՏԵՄ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ, ՈՐ ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ"

-Գուցե, դա  գալիս է թատերագետների պասիվությունից, չէ՞ որ այդ դաշտը շատ բաց է:
- Ոչ թե դաշտը բաց է, այլ իսկապես քիչ են նրանք, որոնք թատրոնից հասկանում են եւ ամենակարեւորը` թատրոն սիրում են: Ես գիտեմ քննադատների, որ թատրոն չեն սիրում, կամ էլ` ժամանակին դերասան են եղել, չի ստացվել, ինչ-որ բարդույթներ ունեն: Բայց հիմնականում, իհարկե, դա լուրջ ուսումնասիրելու գործ է, թե այսօրվա թատրոնն ինչ պետք է լինի:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ