"ԲԱԼԻՍ ՍՊԱՆԵԼ ԵՆ ԻՐ ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀՈՒ ԾՆՈՂՆԵՐԸ"
Արխիվ 12-16ԻՐ ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀՈՒ ԾՆՈՂՆԵՐԸ"
Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ երեք վճիռ էր կայացրել` ընդդեմ մեր երկրի: Դրանցից մեկը, որի համար ՄԻԵԴ-ը փոխհատուցում է սահմանել 62 հազար եվրո, վերաբերում է 2004 թվականին տեղի ունեցած մի զարհուրելի դեպքի:
Տասը տարի առաջ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում սպանվել էր դեռահաս` 9-րդ դասարանցի մի աղջնակ` Սյուզան անունով: Աղջկա մարմինը հայտնաբերել էին սպանությունից ութ օր անց` գյուղին մերձակա հորում: Ոստիկանությունը կալանավորել էր երեխայի դասընկերուհու մորը` Նարինե Նալբանդյանին, նրա ամուսնուն` Բագրատ Նալբանդյանին եւ նրանց դստերը` Արեւիկին: Նարինեն, ով, ըստ քր.գործի, սպանել է դեռահաս Սյուզանին, ՀՀ երեք ատյանների կողմից դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, իսկ ամուսինը` Բագրատ Նալբանդյանը` 9-ը:
Վերոնշյալ քրեական գործի մանրամասներին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց սպանված աղջկա հայրը` Աղաբեկ Սարգսյանը, ով օրերս ինսուլտ է տարել եւ այժմ պառկած է Երեւանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" հիվանդանոցում, մամուլը գրեթե չի անդրադարձել: Դստերը կորցրած հոր հետ մեր զրույցի ընթացքում, չնայած նրա վատառողջ լինելու պատճառով շատ կարճ տեւեց, եւ հայրը հազիվ էր խոսում, այնուամենայնիվ, անդրադառնալով տարիներ առաջ դստեր հետ կատարվածին` ասաց. "Բալիս սպանել են իրա դասընկերուհու ծնողները` հայրն ու մայրը, որից հետո` խղճի խայթ անգամ չզգալով գցել են ջրառը, ու սուս-փուս` գլուխները հանգիստ դրել բարձին ու քնել: Էրեխուս դին հայտնաբերել են ոստիկանները` սպանությունից ութ օր անց: Աղջիկս այդ օրը ավտոբուսով վերադառնալիս էր եղել մեծ քրոջ տնից: Ընկերուհու տան կողքով անցնելիս` նա կանչել է Սյուզանիս իրենց տուն, եւ այնտեղ սկսել են դստերս քաշքշել, ասել, որ հրաժարվի այդ սիրուց: Թե ինչպես է եղել, չգիտեմ, գիտեմ միայն, որ ինչ-որ շշով ընկերուհու մայրը` հարվածել է էրեխուս գլխին, ով տեղում մահացել է, իսկ դիակից ազատվել են գիշերվա ժամը 1-ին` տանելով գցելով ջրհորի մեջ":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
