Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Рядом с «Маленькими трагедиями» Пушкина есть и очень реальная трагедия... Антонян Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

"ՆՐԱ ԳԼՈՒԽԸ ՊԱՐՏՔԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿՆ Է "ԿԵՐԵԼ"

Արխիվ 12-16

"ՆՐԱ ԳԼՈՒԽԸ ՊԱՐՏՔԱՏԵՐԵՐԻՑ ՄԵԿՆ Է "ԿԵՐԵԼ"


Նախօրեին Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում` իր վարած "INFINITI QX 4"  մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած, հայտնաբերվեց գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, 51-ամյա Հայկարամ  Գրիգորյանի դին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նրա հորեղբոր որդին` Յուրիկը, "մեկ շաբաթ առաջ էր վերադարձել Հայաստան, նա գրեթե տարվա մեծ մասը լինում է ՌԴ-ում` այնտեղ զբաղվում է եղբոր բիզնեսներով": Սպանվածի եղբայրը դժվարացավ պատասխանել, թե ինչը կարող էր նրա սպանության պատճառը դառնալ.
-Բոլորս շոկի մեջ ենք, անսպասելի, հանելուկային բան տեղի ունեցավ, ոչ մեկիս մտքով անգամ չէր անցնի, որ Հայկարամին ինչ-որ մեկը կարող էր, լեզուս էլ չի պտտվում ասեմ...
- Դեպքի օրը տեսե՞լ եք նրան, խոսե՞լ եք հետը:
-  Չէ, ոչ դեպքի օրը, ոչ էլ նախորդ օրը չեմ տեսել, չեմ խոսել հետը: Բայց տեսնողները ասում են, որ նորմալ, սովորական տրամադրություն է ունեցել:
- Իսկ պարտքերի հետ կապած ի՞նչ կասեք:
- Որքանով որ ես գիտեմ, ինքը պարտքեր չի ունեցել, համենայնդեպս ես չգիտեմ: Մենք ոչ մի տեղեկություն չունենք նրա հետ կատարվածից, ոչ մեկս չէինք էլ կասկածում, որ նման բան կարող էր լինել:

"ՆԱԽԿԻՆՈՒՄ
ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ԵՂԵԼ"


Մենք փորձեցինք զրուցել նաեւ Արեւիկ գյուղի գյուղապետ ԳԱՌՆԻԿ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ, քանի որ սպանված տղամարդը գրանցվսծ է եղել հենց այս գյուղում, որտեղ ուներ նաեւ տուն եւ հողամաս: Սակայն գյուղապետը եւս դժվարացավ ասել, թե ինչը կարող էր 51-ամյա տղամարդու սպանության դրդապատճառը լիներ: Առավել եւս, որ.
- Հայկարամը, ինչպես եւ իր եղբայրը, շատ անմիջական, բոլորի նեղ օրին հասնող մարդ էր: Բոլորս ապշած ենք կատարվածով, հստակ ոչինչն դեռ հայտնի չի: Նա ոչ ոքի հետ խնդիներ չի ունեցել, բոլորին միշտ փորձել է օգնել, բացարձակ հանելուկ է իր սպանությունը: Հայկարամը ապրում էր բարեկեցիկ, ապահովված կյանքով, ոչ մի բանի խնդիր չի ունեցել: Տեղյակ եմ, որ նախկինում` մոտ քսան տարի առաջ, դատապարտված է եղել, բայց թե ինչի համար, անկեղծ ասած, երբեւէ առիթ չեմ ունեցել հետաքրքրվել ո՛չ Հայկարամից, ո՛չ էլ հարազատներից:

ԴՈՆ ՊԻՊՈՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Չնայած սպանված տղամարդու հարազատները որեւէ վարկած առաջ չեն քաշում, այնուամենայնիվ, Էջմիածին քաղաքում արդեն իսկ որոշ վարկածներ պտտվում են: Մասնավորապես, ըստ շրջանառվող լուրերի, Հայկարամ Գրիգորյանը, թեեւ գործարար եղբայր ունի, բայց իր անունը մշտապես շոշափվել է "պարտք ու պահանջի" մասին խոսակցություններում, նաեւ հայտնի է, որպես "փող ստացող": Նա, ըստ նույն խոսակցությունների, պարբերաբար վեճեր է ունեցել նաեւ ծնունդով Էջմիածնից, սակայն ներկայումս Իտալիայում բնակվող մեծահարուստ Դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի շրջապատի մարդկանց հետ: Վերջիններս նրան անընդհատ ասել են, որ նա ոչ թեª "փող է ստանում", այլ "քցում է" ու "քցածն" էլª կազինոներում ծախսում, եւ խորհուրդ են տվել, որպեսզի Էջմիածնում եւ առհասարակ` Հայաստանում իր տեղն իմանա: Էջմիածինցիների շրջանում այս օրերին շրջանառվող վարկածներից մեկի համաձայն էլ` 51-ամյա տղամարդու սպանության հիմնական դրդապատճառը փողն է եղել, թե` 150 հազար դոլար պարտք ուներ, որը "չորով" չէր վերադարձնում: Թե որքանով շրջանառվող լուրերը կարող են համապատասխանել իրականությանը, եւ իրականում ինչ հարաբերությունների մեջ են եղել Հայկարամ Գրիգորյանը եւ Դոն Պիպոն, փորձեցինք հետաքրքրվել քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում միանշանակ հերքեց սպանված տղամարդու եւ հայտնի Դոն Պիպոյի կապը ¥ի դեպ, պարոն Գալոյանը վերջերս է Իտալիայում հյուրընկալվել Դոն Պիպոյին¤: Քրեագետի խոսքով.
- Իզուր է կապել այդ 51-ամյա տղամարդու սպանությունը Դոն Պիպոյի հետ, դա պարզապես անհեթեթություն է: Հիմա` էջմիածնում, ով էլ սպանվի, Դոն Պիպոն պարտադիր պետք է "ներկա" լինի՞: Այն դեպքում, երբ այդ անձնավորությունը իր գործունեությունը ծավալում է բացառապես Հռոմում եւ ոչ մի առնչություն չունի Հայաստանում տիրող գործընթացների հետ: Այն, որ Արթուր Ասատրյանն ընդհանրապես կապ չունի այդ մարդու հետ, դա ոչ միայն իմ անձնական կարծիքն է, այլ մենք միմյանց հետ խոսել ենք կոնկրետ անձանց մասին,  բայց տվյալ սպանված անձնավորության անունը Դոն Պիպոն երբեւէ չի հոլովել, որ փող է տարել, փող է "գցել" եւ այլն. նման բան չի եղել:
- Լավ, իսկ ըստ Ձեզ, ո՞րն է այս սպանության պատճառը, Դուք ունե՞ք վարկած:
- Իհարկե, սպանված տղամարդը հսկայական պարտքեր ուներ` ե՛ւ կազինոներում, ե՛ւ առանձին անհատ անձանց, բայց ոչ Պիպոյին: Եվ հենց այդ մեծ պարտքերն են են եղել նրա սպանության պատճառը, նրա գլուխը պարտքատերերից մեկն է "կերել"ª պարտքերի տակից դուրս չգալու պատճառով:  

"ՊԶՈՆ ՉԻ ԷԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ"


- Իսկ, առհասարակ, այսօր քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո, քրեական աշխարհում կարծես անդորր է...
- Անդորր չի: Ավելի շուտª այս անդորրը, այսպես ասած, "աչքփակոցի" է հանրության համար, բայց քրեական աշխարհում զարգացումներ ընթանում են: Միակ նորությունն այն է, որ Պզոն որոշել է չխառնվել իր եղբորորդու սպանության բացահայտմանը եւ չի էլ պատրաստվում վերադառնալ Հայաստան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ