Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԻՆՉՈՒ ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ "ՀԱՇՏԵՑՈՒՄԸ"

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԱՄՆ-Ը ՀՐԱԺԱՐՎԵՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ "ՀԱՇՏԵՑՈՒՄԸ"


Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշել է կրճատել USAID-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերն ու ֆինանսավորումը: Ավելին` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ կլինեն հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտեցման ջանքերին ուղղված, ինչպես նաեւ հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի կրճատում: Դեսպանը հավաստիացնում է, թե այդ կրճատումը չունի որեւէ քաղաքական ենթատեքստ, պարզապեսª ամերիկյան բյուջեն որոշակի խնդիրներ ունի եւ նախընտրում են հիմնական ծախսերն ուղղել առավել ակտիվ միջազգային խնդիրների` պայքար "Իսլամական պետության" դեմ, Ուկրաինայի, Սիրիայի եւ նույնիսկª էբոլային, որի շուրջ, ի դեպ, համաշխարհային հիստերիան վաղուց է հանդարտվել: Բայց ահա հայաստանյան փորձագետների շրջանում կա այն կարծիքը, որ Հայաստանին տրամադրածը ԱՄՆ-ի համար այն չնչին գումարն էր, որի կրճատումը ֆինանսական սղության վարկածով ամենեւին էլ չի կարելի պատճառաբանել: Ուրեմն մնում է քաղաքական բացատրությունը:
Այդ է մասնավորապես պնդում քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԸ.
- Այս հարցում կարող են լինել քաղաքական այնպիսի շարժառիթներ, որոնց մենք ծանոթ չենք: Հայաստանին դրսից ցուցաբերվող օգնություններն այնքան փոքր են, որ Ամերիկայի բյուջեի համար դա կազմում է չնչին գումար: Սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ ֆինանսական աջակցության կրճատումները պայմանավորված են ոչ թե բյուջեի, այլ ուրիշ խնդիրներով: Չեմ կարծում, որ այստեղ դեր է խաղացել դեպի ԵՏՄ մեր կողմնորոշումը, քանի որ Եվրոպան համագործակցելու համար Հայաստանին անընդհատ մեսիջներ է հղում:
Հասարակական-քաղաքական գործիչ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԸ փաստեց.
- Այս ամենով Ամերիկան պարզապես ցանկանում է մեզ վախեցնել: Մեզ ցույց են տալիս այնպիսի դուռ, որտեղ Ադրբեջանի հետ հաշտեցումն իրականություն դառնա: Խորապես համոզված եմ, նման հաշտեցում առանց արյունի չի կարող լինել: Իսկ այն խնդիրները, որոնք լուծում ու առաջ է քաշում ԱՄՆ-ը, տեղավորվում է մեկ սցենարի մեջ` պարտադրել հայերին այնպիսի հաշտեցում, որն իր սրտով կլինի: Այս ամենը պարտադրանքների շարքից է: Չի բացառվում, որ սոցիալական առումով Ամերիկան կրճատի կամ դադարեցնի որոշակի ծրագրեր: Չեմ կարող չնկատել, որ Ամերիկայի այս քայլը պայմանավորված է նաեւ Հայաստանի` ԵՏՄ-ն անդամակցելու հետ: Ե՛վ դեսպանի, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ամերիկայի ներկայացուցչի մոտեցումներն ունեն մեկ նպատակ` Թուրքիայի հետ հարաբերություներ եւ Ադրբեջանի հետ չիրականանալիք հաշտեցում:
"Նորավանք" գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ընդգծեց.
- Իմ կարծիքով` հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված Ամերիկայի ջանքերի կրճատման դեպքում այդ երկրների հետ մեր հարաբերություններն այդքան էլ չեն տուժելու: Ամերիկայի կողմից իրականացվող հաշտեցմանն ուղղված ծրագրերն առաջին հայացքից բավականին լուրջ ծրագրեր էին, սակայն մինչ օրս մենք չենք տեսել դրական արդյունք: Եթե լիներ, միայն ուրախ կլինեինք:

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում կատարել է հարցում` պարզելու հասարակության տեսակետը Հայաստանում ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի եւ ֆինանսական աջակցության կրճատման վերաբերյալ:
1. Թող այդ ծրագրերի հաշվին փող աշխատողները դարդ անեն: Իսկ ընդհանրապես, հուսանք, որ թուրք-ադրբեջանական տարաբնույթ "փառատոներից" պկրծնենք- 62%:
2. ԵՏՄ-ին անդամակցելուց հետո սպասելի էր, որ Ամերիկան անիմաստ կհամարի Հայաստանում "հեղափոխությունների" ֆինանսավորումը- 23%:
3. Այդ ծրագրերի կրճատումը կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի ե՛ւ տնտեսության, ե՛ւ կրթության վրա- 11%:
4. Դժվարանում է պատասխանել- 4%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ