Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Այն, որ ՙթուրքերի քաղաքակրթվելու՚ մասին բոլոր պնդումները, մեղմ ասած, հոգեբուժության բնագավառից են, եւս մեկ անգամ հաստատվում է Թուրքիայի վարչապետ ԱՀՄԵԴ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻ ուղերձով. ՙՄենք` որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այդ տառապանքները կրած եւ որպես տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքի պատկանող ժողովուրդների թոռներ, հիշատակում ենք տեղի ունեցածը, հարգանքի տուրք մատուցում մահացած օսմանյան հայերին եւ ցավակցում նրանց թոռներին: Օսմանյան հայերի հիշողությանը եւ մշակույթային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի մարդկային պարտականությունն է...

Այսօր էլ, առանց տառապանքների խտրականության, 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններում մահացածներին հարգանքով ենք հիշում: Մյուս կողմից, մեր տառապանքները թեթեւացնելու համար մահացածներին հիշատակելու չափ հավատում ենք, որ կարեւոր է առերեսվել անցյալի հետ: Ամեն ինչ մեկ բառով արտահայտել, պատասխանատվությունն ընդհանրացման ճանապարհով միայն թուրք ազգի վրա բարդել, նույնիսկ ատելության խոսքեր ավելացնելը` խնդրահարույց է թե խղճի, թե իրավական տեսանկյունից: Հարյուր տարի առաջ թուրք եւ մուսուլման օսմանցի քաղաքացիների տեղահանության եւ կոտորածի խորը հետքերն այսօր էլ նրանց հիշողություններում է: Այս իրականությունը անտեսել, ցավերի միջեւ խտրականություն դնել, չի կարող ընդունելի լինել խղճի եւ պատմության տեսանկյունից՚: Դե ինչ, մնում է հարցադրել` երանի չէ±ր, որ Դավութօղլուի ասածը ճշմարտություն լիներ, եւ հայերն իրոք տեղահանած լինեին թուրք կոչվող այդ կենսաբանական թափոնին:
Իսկ ԵԽԽՎ-ում պետք է արձանագրել, որ մեր պատվիրակությունը շատ համախմբված հանդես եկավ` անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից: Սակայն պետք է նշենք այն, որ ԲՀԿ առաջնորդ ՆԱԻՐԻԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ աչքից չի վրիպել մի կարեւոր հանգամանք, որը եթե հանկարծ չլիներ, զարմանալի կլիներ. ՙԵրկու տարի առաջ, հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ Դավութօղլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել այդ անմեղ զոհերի աչքերին: Թուրք պաշտոնյաների հայացքում ոչ կարեկցանք կար, ոչ զղջում՚: Ինչեւէ, ե°ւ Էրդողանի, ե°ւ Դավութօղլուի հիմիկվա խոսքերն ու գործերը ուղղակիորեն բխում են այդ` կարեկցանքից ու զղջումից զուրկ հայացքներից: Մնում է, զարմանալով հանդերձ, միշտ հիշել, որ պարտավոր ենք ամենուրեք այնպես վարվել, որպեսզի թուրքի աչքերում բացի վախից ուրիշ ոչինչ չտեսնենք:
Բայց միաժամանակ մեզ զարմացրեց եւ հիացրեց Թուրքիայի ԱՍՈՐԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ` որոշելով ապրիլի 24-ին ընդառաջ 100 ժամանոց հացադուլ սկսել, ինչի մասին տեղեկացրեց համայնքի առաջնորդը. ՙՑեղասպանությունն այս հողերում է տեղի ունեցել: Այսօր քիչ թվով ասորիների ներկայությունը ցեղասպանության հետեւանք է՚,- ասել է Էրգիլ Թյուրքերը: Այդ որոշումը նաեւ խիզախություն պահանջող որոշում է: 1960-70-ականներին հայ ազգայնականները խորհրդային բանտերում ապրիլի 24-ը դիմավորում էին հացադուլով: Իսկ տվյալ դեպքում Թուրքիան, որպես այդպիսին, մի հսկայական բանտ է այդտեղ ապրող բոլոր նորմալ ազգերի ներկայացուցիչների համար:
Այժմ ամբողջ Ռուսաստանով մեկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվում` ե°ւ ցույցեր ու երթեր, ե°ւ պաստառների առատություն, ե°ւ հուշակոթողների բացում, իսկ ռուսական մամուլը լեցուն է հայկական թեմաներով: Ու այդ ֆոնի վրա զարմանալի ու ապշեցուցիչ է 1/3-ով հայաբնակ ՍՈՉԻ քաղաքի իշխանությունների կեցվածքը: Նրանք հայ համայնքի ղեկավարներից պահանջել են հանել Ցեղասպանությանը նվիրված վահանակները, միջոցառումներ անցկացնել միայն ապրիլի 23-ին եւ 24-ին, իսկ քաղաքի ոստիկանապետ Սերգեյ Օգուրցովը տեղի հայ երիտասարդությանը նույնիսկ սպառնացել է վատ հետեւանքներով` ընդհուպ էքստրեմիզմի եւ ահաբեկչության մասին քրեական հոդվածների կիրառումը: Ընդհանուր համառուսաստանյան ենթատեքստից դուրս ընկած այդ ապուշներին (իրոք ռուս դասականներն իրավացի են, որ Ռուսաստանի հիմնական պրոբլեմը ապուշներն ու ճանապարհներն են) մնում է հիշեցնել, որ հենց տեղի հայերի շնորհիվ իսկական էքստրեմիստները` ֆաշիստական սափրագլուխների բանդաները վախենում են քթները խոթել Սոչի եւ Անապա քաղաքներ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ