Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ, ՀՅԴ-Ն` ՈՐԱԿ

Արխիվ 12-16

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՓՈՂ Է ՈՒԶՈՒՄ, ՀՅԴ-Ն` ՈՐԱԿ

Նախկին ոչ իշխանական "եռյակի" գործընկերներ ՀՅԴ-ն ու "Ժառանգությունը" կամաց-կամաց միմյանց հակասող քաղաքական դաշտերում են հայտնվում: Կարծես թե, "Ժառանգությունը" չի ներում ՀՅԴ-ին, որ վերջիններս ակտիվ մասնակցություն են ցուցաբերում սահմանադրական բարեփոխումների հարցում:

Ապրիլի 15-ին, երբ քննարկվում էր կազմակերպվել սահմանադրական բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության դերի մասին, նման մի լեզվակռիվ տեղի ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ եւ "Ժառանգություն" կուսակցության ներկայացուցիչ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ միջեւ:  
Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին` Հ. Խուրշուդյանն առիթից օգտվելով, որ ներկա է ԵՄ ծրագրերի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, բարեփոխումները թողած` սկսեց "լացել" իրենց կուսակցության ֆինանսավորման "դարդը". "Երբ տեսնում ենք, որ խոսվում է քաղաքական համակարգի բարելավման մասին, բայց քաղաքական համակարգի հենասյուները հանդիսացող կուսակցություններին տարեկան ֆինանսավորումը տրվում է 10 հազար դոլար եւ որեւէ այլ ֆինանսավորման աղբյուր, ուղղակի, փակվում է, մի քիչ տարօրինակ է: 10 հազար դոլարը բավարար է` մի սեմինար անցկացնելու համար: Մի հասարական կազմակերպություն կարող է դիմել եւ ստանալ գրանտ 10 հազար դոլարի, մինչդեռ այդքան ստանում է կուսակցությունը, որը խորհրդարանում ունի պատգամավորներ, որը հսկայական գործառույթներ ունի մարզերում անելու: Բայց չի հերիքում նույնիսկ բենզինի փողը, որ գնա այդ կուսակցությունը մարդ գտնի գյուղերում, որ ընտրությունների ժամանակ ձայները պահի մարդկանց": Ի տարբերություն ընդդիմադիր գործընկերոջ` Ա. Մինասյանը հակադարձելով` խոսեց ոչ թե փողից, այլ` որակից. "Ցավում եմ, բայց շատերը, ովքեր տեսակետ են արտահայտում, ծանոթ չեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին: Հաճախ չեն կարդացել հայեցակարգով առաջադրվող մոտեցումները, մինչդեռ բարձրացվող բազմաթիվ հարցեր ոչ միայն հայեցակարգում կան, այլ նաեւ այնտեղ խիստ գնահատականներ կան, որ ոչ միայն որպես ընդդիմադիրի, այլ նաեւ հասարակության ցանկացած անդամի, մեր հեռավոր գյուղի օրվա հացով ապրող պապիկի գնահատականից շատ ավելի խիստ են: Խոսքը հետեւյալի մասին է. որքանո՞վ է դա համապատասխանում օբյեկտիվ իրավիճակին, եւ երկրորդ` ինչպես պետք է իրականացնել այդ փոփոխությունները, եւ արդյո՞ք այդ փոփոխությունները խորքային մակարդակում կարող են ապահովել անհրաժեշտ ընկալունակությունը հասարակության մոտ: Իմ հարգելի գործընկեր Հովսեփ Խուրշուդյանը խոսեց կարեւոր մեկ հարցի մասին` կուսակցությունների ֆինանսավորման: Ճիշտ է, որ խորհրդարանում փոքր մասնակցություն ունեցող կուսակցությունների տարեկան ֆինանսավորմամբ չես կարող քաղաքական որակյալ ծառայություն մատուցել հանրությանը, եւ հաճախ են խոսում, որ քաղաքական կուսակցության նպատակը իշխանություն վերցնելն է: Բայց ես այդ տեսակետին չեմ, քաղաքական կուսակցության հիմնական նպատակը քաղաքական ծառայություն մատուցելն է հասարակությանը: Այդ ծառայության մատուցման շրջանակներում նա կարող է լինել թե՛ իշխանական լծակների տեր, թե՛ ընդդիմադիր հայացքներ ունեցող, բայց կարեւորը ծառայության մատուցման որակն է, որը պետք է գնահատի հանրությունը եւ դրան համապատասխան քվե տա": Ապա հավելեց. "Սա է, որ մեր երկրում առ այսօր դեռեւս չի գիտակցվում, որովհետեւ հիմնական պրոբլեմն այն է, որ քաղաքական կուսակցությունը անպայման ձգտում է իշխանության, անպայման ուզում է վերցնել լծակներ եւ այլն: Այո՛, անհրաժեշտ են այդ լծակները` ծրագրեր իրականացնելու համար, բայց դա դնել քաղաքական կոսակցության գործունեության հիմքում, կտրականախես մերժում եմ: Այդ տեսակետից սկզբունքային հարց է նաեւ ձեւակերպված հայեցակարգում, նաեւ մեր առաջարկություններում քաղաքական կուսակցությունների ֆինանսավորումների խնդիրը: Եվրոպական երկրների փորձը ուսումնասիրելով` մենք տեսնում ենք, որ մինչեւ 70-ական թվականների ավարտը, քաղաքական կուսակցությունները հիմնականում ֆինանսավորվել են անդամավճարների կամ հատկացումների հաշվին, կամ էլ` կրթական, հրատարակչական գործունեության արդյունքում է այդ ֆինանսավորումն ապահովվել: Սակայն 80-ականներից սկսած` ֆինանսավորման գերակշիռ մասը տեղափոխվել է դեպի պետական բյուջե, որովհետեւ պետությունը գիտակցում է, որ քաղաքական կուսակցությունները պետության անհրաժեշտ մասն են, եւ առանց դրա հնարավոր չէ, որ պետությունը զարգացում ունենա: Եվ դրա համար էլ ֆինանսավորման մեծ կշիռ են հատկացրել այս ուղղությամբ":
Ի դեպ, նման արձագանքը բոլորովին Հ. Խուրշուդյանի սրտով չէր, ով մերթընդմերթ մեջ էր ընկնում ու փորձում տպավորություն թողնել ՀԿ-ների ներկայացուցիչների ու եվրոպացիների աչքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ