Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Рядом с «Маленькими трагедиями» Пушкина есть и очень реальная трагедия... Антонян Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց

ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

Ինչպես հայտնի է, մեկ տարով ԱԺ-ում հետաձգվել է քիմիական հավելանյութերով ալյուրի պարտադիր հարստացման մասին օրենքի քննարկումը: Սակայն "Հանուն առողջ սննդի" հասարակական նախաձեռնությունը, սակայն հենց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության կայքում հայտնաբերել է տեղեկատվություն, որ այդ կառույցի կողմից իրականացվում է ծրագիր, ուր 2010 թվականից ի վեր ՀՀ 6 մարզերում տարրական դասարանների 50 հազար աշակերտների տրվում է քիմիական հավելանյութերով "հարստացված" անվճար սնունդ: Եվ հավելանյութերի առկայության մասին աշակերտների ծնողները զգուշացված էլ չեն:
Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը դրա կապակցությամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին` առաջարկելով այդ փաստերի առթիվ հարուցել քրեական գործ: Նրա դիմումում մասնավորապես ասված է. "Գտնում ենք, որ կատարված արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 127 եւ 279 հոդվածների հատկանիշներ. մասնավորապես այն. որ փաստորեն, մեր երեխաներն ու թոռները ենթարկվել ու ենթարկվում են բժշկական կամ գիտական փորձերի` առանց նրանց օրինական ներկայացուցիչների իրազեկված ու պատշաճ ձեւակերպված համաձայնության, որը, եթե չի առաջացրել, ապա կարող է առաջացնել ծանր հետեւանքներ: Բացի այդ, թողարկվել եւ իրացվել է "սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանք", մասնավորապես` շուրջ 50 հազար մանկահասակների համար նախատեսված (դեղանյութ պարունակող) հացի տեսքով, որը վնասակար է նրանց առողջությանը:
Սույն հաղորդումը խնդրում ենք ընդունել որպես քրեական գործ հարուցելու առիթ եւ հանձնարարել ներկայացվող հիմքերով նախապատրաստել ու հարուցել քրեական գործ":

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ