ԹՈՒՐՔԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ` ՍՈՒՐԲ ՍՈՖՅԱՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼՈՎ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ`
ՍՈՒՐԲ ՍՈՖՅԱՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼՈՎ
Հայոց ցեղասպանության մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությանը Թուրքիայի արձագանքը կարող է լինել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելը,- հայտարարել է Անկարայի գլխավոր մուֆտի Մեֆաիլ Հիզլին:
"Պապի հայտարարությունը կմոտեցնի աղոթելու համար Այա-Սոֆյայի բացվելը",- ասել է վերջինս:
Մուֆտին չի զլացել եւ կրկնել թուրքական թեզը, թե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տառապել են ոչ միայն հայերը, այլ նաեւ մուսուլմանները:
Սուրբ Սոֆյան կառուցվել է VI դարում, 1453 թվականին թուրքերի կողմից այն վերածվեց մզկիթի, սակայն 1935 թվականին Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքի որոշմամբ` այն վերածվեց թանգարանի:
