ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏՌԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՏՌԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽՆԵՐԸ
Այն, որ «Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ միայն այս կամ այն գրանտներ ստանալն է հետաքրքրում, դա արդեն նորություն չէ: Բայց հիմա էլ, վերջինս հանուն այդ ֆինանսավորման պատրաստ է անգամ ՀՀ գլխավոր օրենքը` Սահմանադրությունը պատռել, ինչը ավելի մեծ խայտառակություն է: Ապրիլի 15-ին կայացած «Քաղաքացիական հասարակության դերը սահմանադրական բարեփոխումների գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ տխրահռչակ իրավապաշտպանը որոշեց «հերոսանալ» ու ի լուր իրավապահների հայտնեց, որ պատրաստ է ՀՀ Սահմանադրության առաջին երկու գլուխն ընդհանրապես պատռել: Ի դեպ, նա այդ ամենն ասում էր ամենայն պատասխանատվությամբ, ինչը կոնկրետ մարտահրավեր է մեր պետականությանը, լեզվին, հավատքին... Իսկ մնացած գնահատականները թողնում ենք ընթերցողներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
