ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՄՆ-Ն ՉՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Արխիվ 12-16ՉՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
ԱՄՆ-ը հնարավոր է ներկայացված չլինել Թուրքիայում կայանալիք` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. հայտնում է APA-ն: "Այս կամ այն միջոցառմանը ԱՄՆ պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ որոշումը կայացնում է պաշտոնական Վաշինգտոնը: Կարող եմ ասել միայն` քանի որ ԱՄՆ-ը չի մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, հնարավոր է, որ մեր երկիրը չմասնակցի Չանաքքալեի ճակատամարտին նվիրված միջոցառումներին",- ասել է Սեկուտան:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
