ԲԻՈԶՈՒԳԱՐԱՆԻ "ՎԱՐՊԵՏ" ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԸ
ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Տիգրան Սարգսյանի 2014 թ.-ի հայտարարագիրը բավական խոսուն է: Ըստ հայտարարագրի` բիոզուգարանի "վարպետ" Տիգրան Սարգսյանի եկամուտը միայն նրա աշխատավարձը չէ: Նախորդ տարի Տիգրան Սարգսյանը եկամուտ ստացել է փոխառություններից, որոնք հայտարարագրել է դոլարով` 421.783 եւ 550.000:Բացի դոլարով հայտարարագրած եկամուտներից, նախկին վարչապետը նաեւ դրամով է եկամուտները հայտարարագրել, որոնք ընդհանուր կազմել են 40,726,559 դրամ:
Կնոջ` Գոհար Սարգսյանի անունով հայտարարագրված է 70,000 դոլարանոց "BMW X5 X35D" մակնիշի ավտոմեքենա, 161.960 դոլար, 30.000 եվրո: Տիկին Սարգսյանի դրամական միջոցները 2014 թ.-ին կազմել են 6.000 եվրո, 70.000 դոլար, 6.187.723 դրամ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
