ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՏԵՂԸ ԴԵՌ ԹԱՓՈՒՐ Է
Արխիվ 12-16ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՏԵՂԸ ԴԵՌ ԹԱՓՈՒՐ Է
Մարտի երեսունին ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն ավարտեց իր դեսպանական առաքելությունը, սակայն անցել է մոտ մեկ ամիս, բայց Ղազախստանը կարծես թե չի շտապում ՀՀ-ում նոր դեսպան նշանակել: Մեր տեղեկությունների համաձայն` նոր դեսպանի նշանակումը, հավանաբար, տեղի կունենա ապրիլի 24-ից հետո: Դեսպանի նշանակումը ձգգվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-ամյակի, այլեւ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության մասին Ղազախստանի ոչ բարեհաճ դիրքորոշմամբ: Հիշեցնենք`Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը պրոադրբեջանական կողմնորոշում ունեցող Ղազախստանի այդքան էլ սրտով չէ: Մինչ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացումը Ղազախստանի կողմից, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունն է, ըստ որի`ԵՏՄ երկրների նախագահները նամակ են ստացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից, եւ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է դառնալ միայն առանց Ղարաբաղի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
