Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԼՈՆԴՈՆՈՒՄ


Ապրիլի 14-16-ը Լոնդոնի «Օլիմպիա» կենտրոնում կայացել է Լոնդոնի գրքի ցուցահանդես, այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունն ու հավելում, որ հեղինակավոր այդ միջազգային հարթակին Հայաստանը մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ:

Ցուցահանդեսում ներկայացվել են վերջին տարիներին, ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 300 անուն գիրք` Հայաստանից եւ արտերկրից: Գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրականությունն ու արժեքավոր պատկերագրքերն այստեղ ներկայացված են հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով: Առանձին բաժին հատկացված է Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրականությանը:

Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը եւ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Բացմանը, հոլանդացի բանաստեղծ, լրագրող, կինոքննադատ Սերժ վան Դայնհովեն, ով «Գրական տապան» փառատոնի շրջանակում այցելել էր Հայաստան, ներկայացրել է հայաստանյան թեմայով իր ստեղծագործություններից հատվածներ:

Տոնավաճառի շրջանակում տեղի են ունեցել Նուրիցա Մաթոսյանի «Սեւ հրեշտակ. Արշիլ Գորկու կյանքը», Վասիլի Գրոսմանի  «Հայկական ալբոմ», Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց», Դագլաս Քալաջեանի «Հայրիկիս պատմությունները, որոնք երբեք չէին ավարտվում»,  Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին», Ռուբինա Սեւաջեանի «Սուլթանի ստվերի տակ», Ջոնաթան Թեյլորի «Հյուրընկալում օտարներին»` Հայոց ցեղասպանության թեման արծարծող գրքերի շնորհանդեսները:

Տոնավաճառի օրերին տաղավար են այցելել օտարազգի գրողներ, գրական գործակալներ, հրատարակիչներ, մտավորականներ, օտարագիր հայ գրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ այլոք:

Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություններին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն եւ լույս կընծայեն Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական եւ հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային ցուցահանդեսի ողջ ընթացքում ծրագրի ներկայացման նպատակով մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել արտերկրի հրատարակչությունների ներկայացուցիչների եւ գրական գործակալների հետ:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ