ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ ՍՏԱՑՎԵԼ ԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արխիվ 12-16ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ԳՈՐԾՈՎ ՍՏԱՑՎԵԼ
ԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատաձեռագրաբանական, դատաքիմիական եւ դատաբժշկական փորձաքննությունների պատասխանների արդյունքները պատրաստ են: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ, ինստիտուտի պետի արդեն նախկին տեղակալի որդու՝ Գնել Թեւոսյանի փաստաբան Արա Զաքարյանը:
Փաստաբանը նշեց, սակայն, որ չի կարող բացել փակագծերը եւ մանրամասնել փորձաքննության արդյունքները, սակայն վստահորեն ասաց.«Ստացված եւ ոչ մի փորձաքննությամբ Գնելի մեղավորությունը չի ապացուցվում»:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թեւոսյանին եւ Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
