Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԵՍ ՈՉ ԼԱՎ, ՈՉ ԷԼ` ՇԱՏ ՎԱՏՆ ԵՄ»

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԵՍ ՈՉ ԼԱՎ, ՈՉ ԷԼ` ՇԱՏ ՎԱՏՆ ԵՄ»


Օրերս Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական երեկո`նվիրված նույն թատրոնի դերասան ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ 50-ամյակին: Մինչ հոբելյանական երեկոյի մեկնարկը հոբելյարը կրկին բեմում էր` դրամատուրգ, բեմադրիչ Թամար Հովհանիսյանի բեմադրած «Վերջին կանգառ» ներկայացմամբ, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսին: Դերասանի խոսքով`ծննդյան տոները սովորաբար չի նշում, բայց այս անգամ այնպես ստացվեց, որ 50-ամյակը նշում է ընկերների եւ իր սիրելի հանդիսատեսի հետ. «Ինձ շատ լավ եմ զգում եւ կարող եմ մեկ ներկայացում էլ խաղալ: 50 տարեկանից հետո էլ դեռ ճանապարհ ունեմ անցելու: Ես ոչ  լավ, ոչ էլ` շատ վատն եմ, սովորական եւ հասարակ մարդ եմ»,-շնորհակալություն հայտնելով բոլորից նշեց Ա. Կարապետյանը:

Շնորհավորելով դերասանի 50-ամյակը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդայի թատրոնի գեղարվեստական ղեկավար ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ նշեց, որ Արթուր Կարապետյանն այն դերասաններից է, ով շատ է սիրում թատրոնը եւ այդ սերը փոխադարձ է` թատրոնն էլ նրան է սիրում.«Ուրախ եմ, որ մեր թատրոնում կա Արթուրի նման դերասան: Տասնյակ տարիներ առաջ նա առաջիններից էր, որ արտասահմանյան փառատոներից միշտ վերադառնում էր մեդալներով: Արթուրին թատրոնում երկար տարիների «տառապալից» կյանք եմ մաղթում, քանի որ թատրոնում կյանքը հեշտ չէ: Տա Աստված, որ մենք միասին 49 տարի էլ կարողանանք աշխատել»,-նշեց Ե. Ղազանչյանը:

«Արթուրի հետ շատ հեշտ է աշխատել: Նա  միայն դերասան չէ, յուրաքանչյուր անգամ նրա ձայնը լսելուց էսթետիկ հաճույք եմ ստանում: Իսկական դերասանի եւ տղամարդու կյանքը սկսվում է 50-ից հետո: Երկար տարիների կյանք եմ մաղթում Արթուրին եւ նրա հրաշալի ընտանիքին» ,- իր խոսքում նշեց Թամար Հովհաննիսյանը:

Հայ թատերարվեսում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Արթուր Կարապետյանը պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւով`ոսկե մեդալով: Պարգեւը դերասանին հանձնեց մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը:

Դերասանը պարգեւատրվեց նաեւ Հայաստանի Թատերական գործիչների միության ոսկե մեդալով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ