ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ «ԱՊՐԻԼԻ 5-ԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇՆԵՐՈՎ»
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ «ԱՊՐԻԼԻ 5-ԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՇՆԵՐՈՎ»
«Ապրիլի 1-ից ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության, իսկ ապրիլի 5-ից ծառայություն է իրականացվում ծառայողական շներով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ներկայացնելով` Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքում ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվելիք աշխատանքներն` ուղղված հասարակական կարգի պահպանմանը և ճանապարհային երթևեկության կազմակերպմանը:
- Ամեն մեկն իրեն վերապահված լիազորությունների սահմանում անելու է ամեն ինչ և ինչքան կմոտենան բուն միջոցառումների օրերն, այդքան կխստացվի հասարակական կարգի պահպանման վերաբերյալ պահանջները:
Փոխոստիկանապետի խոսքով.
- Հիմնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները լինելու են ապրիլի 22-ից: Ապրիլի 23-ին էջմիածին քաղաքում կլինի սրբադասման արարողություն, այնտեղ հսկողություն կսահմանվի: Սրբադասումը կսկվի 21:30-ին և կտևի մոտ մեկ ժամ: Քաղաքացիները Էջմիածնում և Երևանում՝ Հանրապետության հրապարակում տեղադրված հեռուտաէկրանների միջոցով կարող են հետևել սրբադասման արարողությանը: Այն քաղաքացիները, ովքեր կցանկանան մեկնել Էջմիածին և մասնակցել սրբադասման արարողությանն, ապա ժամը 14:00-ից Բրազիլիայի հրապարակում իրենց կսպասեն ավտբուսները և իրենց անվճար կտեղափոխեն Էջմիածին: Ապրիլի 23-ին առավոտից փակ է լինելու Հանրապետության հրապարակին հարող փողոցները: Այնտեղ տեղի կունենա ռոք համերգ, որին մասնակցության համար մուտքը կլինի միայն Ամիրյան և Տիգրան Մեծ Պողոտայի կողմից: Հանրապետության հրապարակում նաև մասնակիցների թիվն է սահմանափակված և որոշակի թվից հետո ոստիկանությունը ստիպված կլնի փակել նաև այդ մուտքերը: Իսկ ապրիլի 24-ի առավոտյան արարողակարգային միջոցառումներ անցկացնելու համար Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները փակ կլինեն և միայն ժամը 13:00-ին հնարավոր կլինի մեր քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ: 24-ին փակ կլինի Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
