⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԳԻՏԵՄ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ, ՈՐ ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԳԻՏԵՄ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ,

ՈՐ ԹԱՏՐՈՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»


Սովորաբար թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին կայացած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը հաջորդող օրերը թատերական դաշտում լինում են բուռն ու ուղեկցվում սկանդալներով: Այս տարի էլ բացառություն չէր: Դրանցից առանձնացնենք «Լավագույն դրամատուրգ» անվանակարգում դատարկ ծրարների փաստը, որին «Իրավունքը» հաճախ է անդրադառնում: ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նույնպես անհանգստացնում է այդ խնդիրը:

- Կարծում եմ` Գուրգեն Խանջյանի, Կարինե Խոդիկյանի նման դրամատուրգներն այն շեմին են, որ կարող են իսկապես շշմելու գործեր գրել: Բայց ի՞նչն է այսօրվա  դրամատուգիայի ճնշող հանգամանքը, վիճակը բերում է մի կողմից չարություն, մյուս կողմից` անտարբերություն: 2 գործոնն էլ դրամատուրգիայի համար չէ: Միշտ ասել եմ` դրամատուրգը եթե գրում է վատի մասին, անպայման պետք այդ մարդկանց սիրի, այլապես դառնում է զզվելի ազգի ու զզվելի մարդու մասին գործ:  Սա շատ նուրբ հոգեբանական գործոն է: Միշտ ասել եմ` թատոնի զարգացումը կախված է ժամանակակից`  տեղի դրամատուրգիայից: Ո՛չ ռուսական, ո՛չ ֆրանսիական, ոչ էլ` արեւելյան ժամանակակից դրամատուգիան չի կարող մեր թատրոնը զարգացնել:

-  Գուցե դա  գալիս է թատերագետների պասիվությունից, չէ՞ որ այդ դաշտը շատ բաց է:

- Ոչ թե դաշտը բաց է, այլ իսկապես քիչ են նրանք, որոնք թատրոնից հասկանում են եւ ամենակարեւորը` թատրոն սիրում են: Ես գիտեմ քննադատների, որ թատրոն չեն սիրում, կամ էլ` ժամանակին դերասան են եղել, չի ստացվել, ինչ-որ բարդույթներ ունեն: Բայց, հիմնականում իհարկե` դա լուրջ ուսումնասիրելու գործ է, թե այսօրվա թատոնն ինչ պետք է լինի:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հ.Գ. Հ. Գասպարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ