ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՀԱՐԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Արխիվ 12-16
ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՀԱՐԳԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը."Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել: Մենք` աշխարհասփյուռ հայերս, շարունակելու ենք պահանջատեր լինել Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար՝ այդ նպատակին ծառայեցնելով ցանկացած ամբիոն, այդ թվում՝ ռինգը: Խոնարհվում եմ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ:
Հարգանքով` Արթուր Աբրահամ ":
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
